Մհեր Սեդրակյանի ներքին օգտագործման լիճն ու դրա ափին նրա կառուցած շքեղ առանձնատունը

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է: Այս բացահայտումն արել է Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է:

Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երեւանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում արգելվում հեծանիվ վարելը: Նամակագրության ժամանակ պարզվել է, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռեւս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը կապվում է Մհեր Սեդրակյանի անվան հետ:

Ի դեպ, Սեդրակյանի առանձնատունը գտնվում է հենց այս լճի ափին:

«Տպավորություն է, որ իր անձնական օգտագործման լիճն է դարձել: 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Նապոլեոնն ուզում էր Միջերկրական ծովի տարբեր ափերը գրավեր, որպեսզի Միջեկրական ծովն իր ներքին լիճը դարձներ: Հիմա Մհեր Սեդրակյանը տուն է կառուցում ու Թոխմախի գյոլն իր ներքին օգտագործման լիճն է դարձրել»,- «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում նկատել է Արայիկ Հարությունյանը:

Վերջինիս հաջողվել է ճշտել, թե 2009 թվականից սկսած Թոխմախ գյոլի վարձակալության դիմաց տարեկան որքան գումար է մուտքագրվել համայնքային բյուջե: ԵԼՔ-ի ներկայացուցիչը վստահ է, որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան. այդ մասին է վկայում նաեւ պայմանագրի բովանդակությունը:

ՀԺ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը «Բիդեք» ՍՊԸ-Երեւանի քաղաքապետարան կապի մասին այլ մանրամասներ էլ է ճշտել:

Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
6586 դիտում

Գեղակերտ համայնքի ընտրված ղեկավարը մի քանի ամիս է՝ չի ստանձնում պաշտոնը․ պարտված գյուղապետը չի ուզում հեռանալ

Միացյալ Թագավորության կառավարությունն ակնկալում է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ. Ալան Դանքն

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Լիլիթ Մակունցի աշխատասենյակում դադարեցրեց հացադուլը

Վաչագան Ղազարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին. նիստը մեկ ժամով ընդմիջվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի զանգված․ ԱԱԾ է հրավիրվել ոստիկան

Դահուկասպորտի ֆեդերացիայում տարաձայնություններն անցյալում են. Գագիկ Սարգսյան

Օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում. Փամբուխչյան