Կուզենամ, որ պրեզիդենտիս տեսքը սիրուն լինի, որ նայելիս ասես՝ վա՜խ, ցավդ տանեմ. Ֆորշ

Նարեկացի արվեստի կենտրոնում երգիչ, երգահան Ֆորշը՝ Վահան Գրիգորյանը, երեկ հանդիպում ունեցավ իր երկրպագուների հետ:

Երաժիշտը խոսեց Արգենտինայում ապրած տարիներին իր գործունեության, ապա այնտեղից վերադառնալու դրդապատճառների մասին: Տարբեր պատմություններ եւ ծիծաղաշարժ դեպքեր հիշեց իր կյանքից, անդրադարձավ նաև ՀՀ նորընտիր նախագահի մասին անսպասելի լուրին:

«Մանուկ ժամանակ երազում էի երգիչ դառնալ, այժմ երազում եմ երազել»,- ահա այսպես խոսեց իր երազանքների եւ անելիքների մասին Ֆորշը: «Մայրս մասնագիտությամբ քիմիկոս էր, հայրս հասարակ վարորդ՝ Արփա-Սևանի պետերից մեկի վարորդն էր, շատ լավ էր երգում եւ լավ նկարում, ինձ էլ պատեհ-անպատեհ առիթներով երգել էր տալիս»,- պատմում էր Ֆորշը եւ ասում, որ իր առաջին բեմը եղել է իրենց տունը՝ վարագույրների հետևում:

Վառ գույների եւ հատկապես նարնջագույնի սիրահար Ֆորշի համար կյանքն էլ է նարնջագույնի պես դուրեկան ու գունեղ, ասում է, որ չնայած բոլոր դժվարություններին, պետք է յուրաքանչյուր օրը խենթություններով լցնել: Ֆորշը կյանքից դժգոհ մարդ չի համարում իրեն, ասում է, որ միշտ ցանկացել է երաժիշտ լինել, ամեն ինչ արել է եւ բարեբախտաբար, հասել է երազանքին:

«Բայց ներսումս մի փոքրիկ դարակ կա, որը կոչվում է դերասան: Եղել է ժամանակ, որ ուզել եմ նաև դերասան լինել, եւ ինքնաբերաբար դա էլ է ստացվել, քանի որ թատրոնում էլ եմ խաղացել: Եկավ Նիկոլայ Ծատուրյանը, ասաց՝ ներկայացում ենք անելու, եւ ես պատիվ ունեցա խաղալու»,- պատմում է Ֆորշը, որը մի շարք բեմադրությունների երաժշտության հեղինակ է` Նիկոլայ Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ» եւ այլն:

Սկզբում, երբ նոր է սկսել երգել, նեղ ընկերական շրջապատում է երգել միայն: Ամիրյան փողոցի վրա գտնվող նկուղային խորտկարան է եղել, որտեղ ընկերներն ու մտերիմները հավաքվել են՝ Ֆորշին լսելու. «Այդ թվերին, ցուրտ ու մութ տարիներին, այդ մթության, սովի ու աղքատության մեջ այդ տեղը կարծես լույսի մի ծիլ էր, որ մարդ կարող էր գալ, այդքան նեգատիվի մեջ մի բաժակ բան խմել, կարգին երաժշտություն լսել եւ իրեն լավ զգալ»,- հիշում է երգիչը:

Ֆորշը մի որոշ ժամանակ ապրել է Արգենտինայում, այնտեղ էլ է երաժշտությամբ զբաղվել՝ ջութակ է նվագել, բայց հետո տղային հայ մեծացնելու նպատակով վերադարձել է Հայաստան:

«Երբ Բուենոս-Այրեսում էինք ապրում, այդ ժամանակ տղաս 7 տարեկան էր, մի անգամ ծանոթներիցս նրան հարցրեցին, թե քանի տարեկան է եւ որդիս պատասխանեց. «Ես ունեմ 7 տարեկան»: Դա նշանակում էր, որ նա սկսել է օտար լեզվով մտածել, ապա հայերեն թարգմանել: Տղայիս այդ ֆրազից հետո ես որոշեցի, որ պետք է հետ վերադառնանք»,- պատմում է Ֆորշը:

Երգիչը, խոսելով իր արվեստը սիրողների ու նաև քննադատողների մասին, ասաց, որ կողմ է առողջ քննադատությանը եւ համարում է, որ եթե մարդուն քննադատում են, ապա նա իրենից ինչ-որ բան է ներկայացնում: Խոսեց իր նախասիրությունների, իր սիրած երաժշտության մասին, ասաց, որ երաժշտության ոլորտում այժմ ունի աշակերտներ, որոնց հետ աշխատելն ուղղակի հաճույք է:

Արվեստասերների այն հարցին, թե ինչը կարող է Ֆորշին ուրախացնել, երգիչը կես կատակ եւ կես հեգնական ասաց. «Կուզենամ, որ պրեզիդենտիս տեսքը սիրուն լինի, որ հեռուստատեսությամբ նայելիս ասես՝ վա՜խ, ցավդ տանեմ»:

- Ֆորշ, արվեստում կարեւորո՞ւմ եք մրցակցությունը:

- Ու՞մ հետ մրցեմ, մրցելու մարդ չկա:

- Ձեր երիտասարդության Երեւանում ի՞նչն է այսօր փոխվել եւ ի՞նչը ձեզ դուր չի գալիս:

- Շատ բաներ ինձ այսօր դուր չի գալիս, բայց աշխատում եմ չմտածել այդ ուղղությամբ, փորձում եմ մտածել միայն նրա մասին, ինչն ինձ դուր է գալիս: Հավատացեք, այդպես շատ ավելի հեշտ է: Ա՛յ, օրինակ, հիշեցի մի դեպք, Էն օրը հետս շատ լավ բան եղավ, ընկերներիցս մեկը եկավ, ասաց՝ գիտե՞ս, նախագահը փոխվել է, ասացի՝ խաբար չեմ, սպասի գոնե հեռուստացույցը միացնեմ, դեմքով ճանաչեմ, տեսնեմ՝ ո՞վ է ի՞նչ է. շատ զվարճալի էր:

- Տեսե՞լ եք նոր նախագահին եւ համապատասխանո՞ւմ է վերջինս «ցավդ տանեմ»-ի Ձեր չափանիշներն:

- Դեռ չեմ տեսել, չեմ կարող ասել:

                                                                                                        Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
4434 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)