Ռուս-ամերիկյան աղմուկ. Լավրով-Թիլլերսոն հանդիպումը չեն կարողանում կազմակերպել, ո՞վ է ստում

Ռուսական կողմը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հանդիպման կազմակերպման մասին հարցում է ուղարկել դեռ մարտի 2-ին, սակայն պատասխան մինչ օրս չի ստացել, հայտարարել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատնից:

Իսկ դրանից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերտը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը ոչ մի հարցում կամ զանգ ՌԴ-ից չի ստացել:

«Մենք սովորաբար չենք մեկնաբանում պաշտոնական հանդիպումների կազմակերպման գործընթացը, սակայն քանի որ Հազար Նուերտը նորից խեղաթյուրում է իրականությունը, ստիպված ենք բաց հայտարարել, որ հարցումն ուղարկել է ռուսական կողմը՝ մարտի 2-ին, այնուհետեւ մի քանի անգամ մենք փորձել ենք հստակ պատասխաններ ստանալ, սակայն ապարդյուն»,- ասված է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ: Նաեւ հստակեցվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության կողմից առաջարկվել է Լավրով-Թիլլերսոն հանդիպումը կազմակերպել Եթովպիայում, այլ ոչ ԱՄՆ-ում:

Սերգեյ Լավրովն այժմ իրականացնում է այցեր Աֆրիկյան մի շարք երկրներ, այս շաբաթ լինելու է Եթովպիայում, որտեղ պաշտոնական այցով լինելու է նաեւ Թիլլերսոնը: Այս է պատճառը՝ հանդիպումն այնտեղ կազմակերպելու առաջարկի համար:

Տպել
860 դիտում

Կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ

Նախարարն ընդունել է Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

«Արմենիա» ավիաընկերության առաջիկա ծրագրերը` վարչապետի ու հիմնադիր-նախագահի քննարկման թեմա

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարի այցը՝ Ֆրանսիայի Հանրապետություն

Վարչական վարույթ օտարերկրյա ուսանողների նկատմամբ՝ կեսգիշերին հրավառություն անելու համար

ՀՀ-ն դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը զրկվել է Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից

Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքով քրգործը

Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը

Կկարողանանք պաշտպանվել Բրազիլիայի դեմ խաղում. Կոստա Ռիկայի գլխավոր մարզիչ

Գյումրիում կեսօրին այրվել է Դավիթ Հարությունյանի ավտոմեքենան

ԱԱԾ-ն շրջափակել է Շմայսի առանձնատունը, գործողություններ են իրականացվում. ԱԱԾ-ն հաստատում է

Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Որակավորվելու մեր շանսերը դեռ զրոյական չեն. Բրայան Ռուիսը՝ ՀԺ-ի հարցին

Հարցը վերաբերվել է եղբորս աղջկա անձնական կապերին. Վստրեչի Ապերը պատրաստվում է վերադառնալ

Ինչ է կատարվում ԵԿՄ-ում, ով կդառնա միության նախագահը. Սերժ Սարգսյանը՝ թեկնածուների շարքում