ՀՀԿ-ից Աշոտ Արսենյանը ներկա չէ, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նրա փոխարեն ուրիշն է քվեարկում

07/03/2018 schedule11:58

ԱԺ-ն շարունակում է կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը: Քվեարկվում են երեկ նիստում քննարկված հարցերը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Դեմ քվեարկեցին ԵԼՔ եւ Ծառուկյան խմբակցությունները։ Նախագիծն ընդունվեց 64 կողմ 32 դեմ ձայների հարաբերակցությամբ: ԵԼՔ-ն ու Ծառուկյանը դեմ էին: Հիշեցնենք, որ նախատեսվում են նաեւ փոփոխություններ խորհրդի կազմում։ Ի տարբերություն ներկայիս կազմի՝ նախատեսվում է խորհրդի 36 անդամի փոխարեն ունենալ 45-ը, որից 15-ին կնշանակի կառավարությունը։ Բարձրացվել է նաեւ խորհրդի անդամների տարիքային շեմը։ Եթե գործող օրենքը թույլատրում է խորհրդի անդամ դառնալ 18 լրացած անձանց, ապա նոր կարգավորումներով խորհրդի անդամ կարող է դառնալ 25 տարին լրացած անձը։ Նախատեսվում է նաեւ ավելացնել ոլորտային հանձնաժողովների թիվը՝ 12-ի փոխարեն 15։ Հանրային խորհրդի առաջին անդամներին նշանակելու է կառավարությունը, իսկ մնացած անդամները կընտրվեն գաղտնի քվեարկությամբ։ Խորհրդին առընթեր կստեղծվի Ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը կողմ քվեարկեց նաեւ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Դեմ քվեարկեցին ԵԼՔ եւ Ծառուկյան խմբակցությունները։ Այս օրենքով հստակեցվում են հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, հանրաքվեի ամփոփման, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու մանրամասները: Հանրաքվեն առանձնացվում է որպես ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձև: Այն նախատեսվում է անցկացնել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Սահմանադրության ընդունման, Սահմանադրության փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների մեկ երրորդը, Կառավարությունը, այլ նաև 200 հազար քաղաքացի: Նախատեսվեց նաև, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ կարող է ներկայացվել ԱԺ 50 հազար քաղաքացու կողմից և, եթե այդ նախագիծը ԱԺ կողմից չի ընդունվում, ապա 50 հազարին միավորվելով ևս 300 հազար քաղաքացի, ապա նախագիծը դրվում է: Փոփոխություն է մտցվել նաև Հայաստանի` վերպետական կառույցներին անդամակցելու, դրանցից դուրս գալու կարգի մեջ, որի համաձայն` վերպետական կառույցներին ՀՀ անդամակցության հարցերը, ներառյալ նաև այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը դրվում են հանրաքվեի: Քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 61 հոգի, մինչդեռ հաշվի առնելով, որ ներկայացված օրինագիծը Սահմանադրական է, դրա համար անհրաժեշտ է ձայների 3/5-րդը։

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ 61 ձայնը խախտում է, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց, որ գործուղման մեջ գտնվող 3 պատգամավոր կողմ քվեարկության ձայն է թողել։ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ Աշոտ Արսենյանը ներկա չի եղել , մինչ դեռ նրա տեղը քվեարկություն է իրականացվել։ ԵԼՔ-ի պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Մի մտածեք, որ լղոզելով անցնելու ա։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում։ Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարողանում մի քվեարկեք»,- նշեց նա։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ եթե անգամ 63 կողմ ձայն կա, ապա դա արդեն իսկ ձայների 3/5-րդն է:

ԱԺ-ն ընդունեց նաեւ «Ներման մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց ձայների 63 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին ԵԼՔ և Ծառուկյան խմբակցությունները: Հիշեցնենք, որ նախագծի քննարկման ժամանակ հատկապես խնդրահարույց էր հետևյալ դրույթները: Հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը՝ բացառիկ դեպքերում վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հանրապետության նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու: Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի: Ընդդիմադիրները պնդում էին, որ այս դրույթները հակասում են սահմանադրությանը, քանի որ սահմանափակվում են նախագահի լիազորությունները:

Տպել
2436 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է