ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կտրվի պատեհ ժամանակին․ԱԳՆ

17/03/2018 schedule16:48

ԵՄ-Հայաստան «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» փաստաթղթի ստորագրումից հետո, այս տարի արդեն փետրվարին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց եւս մեկ փաստաթուղթ «ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների» վերաբերյալ։

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի ոլորտներից մեկը, որն առնչվում է շարժունակությանն ու մարդկանց միջեւ շփումներին, արդյոք ենթադրու՞մ է ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկ, ԱԳՆ-ն բացասական պատասխան է տվել։ «Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ԵՄ հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին ստորագրված երկու համաձայնագրերի լիարժեք իրագործման ուղղությամբ։ Թե՛ Գործընկերության առաջնահերթությունների, եւ թե՛ ՀԸԳՀ դրույթներում ամրագրված է, որ կողմերը պետք է շարունակեն խթանել մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի միջոցով քաղաքացիների շարժունակությունը եւ որ կանդրադառնան մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին պատեհ ժամանակին։ Այս հարցում ԵՄ կողմից առաջադրվող նախապայմաններից է՝ արդյունավետ կառավարվող եւ անվտանգ շարժունակության ապահովումը»,- նշվում է ԱԳՆ պատասխանի մեջ։ Միեւնույն ժամանակ ԱԳՆ-ից հույս են հայտնում, որ նշված ուղղություններով ստանձնած պարտավորությունների հետեւողական իրականացման արձանագրումն իր դրական ազդեցությունը կունենա վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։

Կարող ենք ասել, որ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացումն այս պահին մեզ համար դեռ անհասանելի է, քանի որ նույն Վրաստանի եւ Ուկրաինայի հետ ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացումը բերեց որոշ խնդիրների, եւ նույնիսկ տարբեր եվրապաշտոնյաներ սկսեցին խոսել ազատականացումը չեղյալ հայտարարելու մասին։

Ինչ վերաբերում է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին», ապա հայկական կողմը կփորձի մինչեւ ապրիլ ավարտին հասցնել վավերացման համար անհրաժեշտ ընթացակարգերը։ «Ինչ վերաբերում է ԵՄ անդամ երկրներին, ապա ամեն երկիր ունի միջազգային պայմանագրերի վավերացման իր ներքին պետական ընթացակարգերը։ Եվ հստակ տեղեկություն չկա՝ ԵՄ անդամները, երբ կավարտեն վավերացումը։ Բայց, այնուամենայնիվ, ՀԸԳՀ պարագայում մի շարք ԵՄ անդամներ վավերացումը ներառել են առաջնայնությունների շարքում եւ քայլեր են ձեռնարկում՝ վավերացումը հնարավորինս շուտ ապահովելու համար»,- նշվում է ԱԳՆ պատասխանում։

Էմմա Չոբանյան

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

Տպել
2643 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն