«Երբ ասում են՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, նկատի չունեն, որ չլինի՝ աշխարհը շուռ կգա»

Խորհրդարանական լրագրողները ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր հետաքրքվեցին, թե ինչո՞ւ են օրենքները համարեցվում Սերժ Սարգսյանին:

«Համամիտ չեմ ձեր հետ: Սա ոչ վարչապետական, ոչ էլ սուպերվարչապետական համակարգ է: Սա խորհրդարանական համակարգ է, որտեղ գործադիրը պետք է ունենա այլ ֆունկցիաներ, ինչպես այլ պառլամենտական երկրներում է: Իրականությանը չեն համապատասխանում այն շահարկումները, որ ամեն ինչ կոնկրետ անձի է հարմարեցվում»,- ասաց Շարմազանովը:

Հարցին՝ նորմա՞լ է, որ ժողովրդավարական երկրում մեկ անձը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է համարվում հենց իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից, Շարմազանովն պատասխանեց.

«Երբ հանրապետական իմ գործընկերներն ասում են՝ անփոխարինելի, նկատի չունեն, որ մեր կուսակցության առաջնորդը չլինի՝ աշխարհը շուռ կգա կամ կյանքը կանգ կառնի Հայաստան աշխարհում: Երբ ասում ենք՝ անփոխարինելի, նկատի ունենք, որ այսօր գործող քաղաքական գործիչների կազմում իրենից ավելի լավ՝ մեր կարծիքով, ոչ մեկ չի կարող իրականացնել քաղաքական լիդերի պարտականությունները»,- ասաց նա: 

Տպել
1205 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել