Զաքարյանի պատասխանը դուր չի եկել տուֆի դրամահավաքության կազմակերպչին, նախարարը շնորհակալ է

Artur Danielian ֆեյսբուքյան օգտատերը, որը նախաձեռնել էր բանակին լվացքի մեքենաներով, այնուհետեւ տուֆով օգնելու նպատակով դրամահավաքությունները, այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի արած հայտարարությանը, որտեղ նշում է. «Այդ տասը լվացքի մեքենան հասցնել այն աստիճանի, որ բանակի համար եսիմ ինչ արեցինք, չի կարելի»։

Դանիելյանը վրդովված է Զաքարյանից, այնքան վրդովված, որ հայտարարում է, թե նման մոտեցումը չի հանդուրժի եւ սպառնում է, որ կսկսի բանակի թերությունները բացահայտել։ «Հիմա ես էլ մտածում եմ՝ բա ի՞նչ է լինելու բոլոր էն խնդիրների հետ, որ ես արդեն հավաքագրել եմ ու շարունակում եմ հավաքագրել տարբեր զորամասերից: Երեւի լուծում «թմբկահարելու» փոխարեն, պիտի պարզապես խնդիրները բարձրաձայնեմ ու թողնեմ, որ ՊՆ-ն այդ խնդիրները լուծի: Ու այնքան եմ բարձրաձայնելու, մինչեւ լուծում տրվի: Ու կապ չունի խոսքը շարքից դուրս եկած խոհանոցային սարքավորման մասին է, թե լրջագույն ռազմավարական բացերի: Փառք աստծո, սպայական կազմի մեջ էնքան նեղացած մարդ կա, որ ներքին ինֆոյի պակաս չի լինի: Կարամ նույնիսկ առանձին մի լրատվական կայք բացեմ զուտ ռազմական բացերի լուսաբանման համար։ Պարզապես հաշվի եմ առնելու, որ Ազգ-բանակի գլխավոր հակառակորդներից մեկը ՊՆ-ում երկրորդ պաշտոնն է զբաղեցնում»,- գրված է Դանիելյանի գրառման մեջ:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Արման Աբովյանը, արձագանքելով Արթուր Դանիելյանի գրառմանը, վերջինիս էջում հետեւյալ մեկնաբանությունն է թողել. «Երկու օր առաջ անձամբ խոսացել եմ Վիգեն Սարգսյանի հետ այս նախաձեռնության մասին եւ բացի անկեղծ շնորհակալությունից ուրիշ ոչ մի մեկնաբանություն չլսեցի նախարարից»։

Տպել
2247 դիտում

Հայաստանը հյուրընկալությամբ գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին. Passport Index

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զինգրքույկի լրացման կարգը սահմանելու մասին հրաման է ստորագրել

Էդմոն Մարուքյանն անակնկալ նվեր է ստացել (լուսանկար)

Միջազգային հեղինակավոր պարբերականները՝ Արցախի դրոշով «Արսենալի» դաշտ մտած երկրպագուի մասին

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության անցնելու մասին

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան

ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի եւ Աղստեւի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով

Նոր նշանակումը ավելի կբարելավի առաջնագծի ամրակայունությունը, իսկ Կարապետյանը Արցախի ծեծ ու ջարդի քավորն է. Վ. Բադասյան

Քոչարյանի պաշտպանները կալանքի որոշումը կբողոքարկեն. օրակարգում է նաեւ ՍԴ եւ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը

Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին

Երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր մեկ այլ որոշում լինել. Արմեն Գեւորգյան

Հայ-վրացական սահմանը փակ է. ջավախահայերը բողոքի ցույց են անում (տեսանյութ)

«Գուցե մեր առաջարկած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն Հայաստանի համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ». Լուկաշենկո

2019-ը նոր խթան կհաղորդի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Իլհամ Ալիեւ

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել 5 շրջանները․ Լուկաշենկո

Տիգրան Մեծ փողոցում աղբ է այրվում․ մեկնել է ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ

Ռուսաստանը ՀՀ-ում կառավարության ձեւավորումից հետո ակնկալում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսում

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը չկալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Քրիստիան Գելիջին հրաժարվել է անօթեւանի հետ պայմանագրի կնքումից. գյումրեցու նամակը՝ Նիկոլ Փաշինյանին