Հստակ ուրվագծվում են Լիոնի եւ Երեւանի միջեւ ծրագրերը. հանդիպում ԱԺ-ում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 7-ին ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը բարեկամ երկրների միջեւ:

Շնորհավորելով Ժորժ Քեփենեկյանին Լիոնի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ՝ խորհրդարանի ղեկավարը մաղթել է նրան նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն լիոնցիների եւ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության:

Արա Բաբլոյանը կարեւորել է հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Հայաստանում՝ համարելով այն լրացուցիչ հարթակ հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել խորացնելու գործում:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությանը եւ վստահություն հայտնել, որ տասնամյակներով ձեւավորված բարի ավանդույթները կշարունակվեն:

Խոսելով Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բազմանդամ պատվիրակության այցի ընդգրկուն ծրագիրը հավաստում է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի համագործակցության բազմաթիվ ոլորտներում նորանոր նախագծերի իրագործմանը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նաեւ Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի մարդկային եւ մասնագիտական բարձր որակները՝ որպես բժշիկ, Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների համար պայքարի երկարամյա առաջամարտիկ:

Ժորժ Քեփենեկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակության անդամներին, ովքեր Լիոնի քաղաքապետարանում զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներ են համակարգում: Նրա խոսքով՝ պատվիրակության անդամների ընտրությունը պատահական չէ. հստակ ուրվագծվում են Լիոնի եւ Երեւանի միջեւ իրականացվելիք ծրագրերի ուղղությունները: Լիոնի քաղաքապետը նշել է, որ նոր էջ է սկսվում երկու քաղաքների բարեկամության եւ համագործակցության պատմության մեջ:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը Երեւանում՝ Ժորժ Քեփենեկյանը փաստել է, որ այն բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար եւ պետք է ընդգրկի համագործակցության բազմաթիվ բնագավառներ՝ հնարավորություն տալով ֆրանսիացի գործարարներին արժանավայել ներկայանալու Հայաստանում:

Լիոնի քաղաքապետի խոսքով՝ ֆրանկոֆոնիան արժեհամակարգ է, քաղաքականություն, ինչպես նաեւ համագործակցություն՝ առանց սահմանների:

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության եւ այլ բնագավառներում իրականացվելիք ծրագրերի շուրջ:

Տպել
1016 դիտում

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Լիլիթ Մակունցի աշխատասենյակում դադարեցրեց հացադուլը

Վաչագան Ղազարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին. նիստը մեկ ժամով ընդմիջվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի զանգված․ ԱԱԾ է հրավիրվել ոստիկան

Դահուկասպորտի ֆեդերացիայում տարաձայնություններն անցյալում են. Գագիկ Սարգսյան

Օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում. Փամբուխչյան

Արմեն Գևորգյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառքի, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար

2019 թվականի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառու Հայաստանում չի լինելու (տեսանյութ)