Սանահինի տարածքում թաղում կազմակերպած անձը մեղքը չի ընդունում. գործն ուղարկվել է դատարան

Սանահինի միջնադարյան վանական համալիրի պահպանման գոտում ապօրինի գերեզման կառուցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մի մասն արդեն դատարանում է:

Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

«2017 թվականի հուլիսի 18-ին լրատվական կայքերում Սանահինի վանական համալիրի տարածքում կատարված թաղման մասին հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ պետության պահպանության տակ գտնվող Սանահինի միջնադարյան վանական համալիրի պահպանման գոտում ապօրինի գերեզման կառուցելու կապակցությամբ կատարված աշխատանքների ընթացքում վնասվել է «Զաքարյան իշխանների դամբարանի» ամբողջականությունը, խախտվել է դամբարանի անմիջական գոտին, քանդվել են նախկին ննջեցյալների տապանաքարերը:

Դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից 2017թ. օգոստոսի 1-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ եւ 265-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարված լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Գ. Վ.-ն 2017 թվականի հունիսի 19-ին, հոր մահից հետո, ինքնակամ որոշել է հանգուցյալ հորը հուղարկավորել 2000 թվականից «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային մշակութային ժառանգության արժեքների ցանկում «Հաղպատի եւ Սանահինի վանքեր» հայտի ներքո ընդգրկված, պետության պահպա­նութ­յան տակ գտնվող, առանձնակի արժեք ունեցող, Սանահինի վանական համալիրի պահպանման գոտու տարածքում` Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ տանող ճանապարհի վրա: Խախտելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան­ների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջները` չունենալով հուշարձանների պահպանական գոտիների տարած­քում հողա­յին, շինարարական եւ այլ տեսակի աշխատանքներ կատարելու լիազորված մարմնի թույլտվություն, գիտակցելով պատմական հուշարձանի հնարավոր վնասման հանգաման­քը՝ Գ.Վ.-ն դիմել է Ալավերդի քաղաքի մի բնակչի՝ խնդրելով հոր հուղարկավորությունը կազմակերպելու համար իր կողմից մատնացույց արված վերոհիշյալ ճանապարհի վրա գերեզմանի փոս փորել: Վերջինս, տեղյակ չլինելով, որ տվյալ տեղանքը գտնվում է Սանահինի վանական համալիրի պահպանման գոտու տարածքում ու դրա վերաբերյալ առկա չէ հողային, շինարարական եւ այլ տեսակի աշխատանքներ կատարելու լիազորված մարմնի թույլտվություն, 2017 թ. հունիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվա­ծում միայնակ փորել է գերեզմանի փոս եւ կատարել հողային աշխատանքներ:

Գ. Վ.-ն, 2017 թվականի հունիսի 21-ին կատարել է հանգուցյալ հոր հուղարկավորությունը, ապա օրեր անց, 2017թ. հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, մեկ այլ համաքաղաքացու օգնությամբ ցեմենտ-ավազե շաղախով ապօրի­նի կառուցել է գերեզման: Այդ ամենի հետեւանքով վնասվել է առանձնակի արժեք ունեցող, պատմության եւ մշակույթի հուշարձանը, վնասվել եւ աղճատվել է հուշարձանի պատմականորեն գոյություն ունեցող եւ անխաթար պահպանված միջավայրը, դրա բնական լանդշաֆտը, արժեզրկվել է հուշարձանը եւ դրա գեղարվեստական ընկալումը:

2017թ. դեկտեմբերի 20-ին Գ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունքեր է տվել, որ գերեզմանը կառուցելիս տեղյակ չի եղել, որ այն գտնվում է Սանահինի վանական համալիրի տարածքում, ու իրեն ոչ ոք չի արգելել այդ տարածքում գերեզման կառուցել»,- հայտնեց բաժնի պետը, հավելելով, որ 2018 թվականի մարտի 2-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել Գ.Վ.-ի կողմից պետության պահպանության տակ գտնվող, առանձնակի արժեք ունեցող պատմամշակութային հուշարձանը վնասելու դեպքին վերաբերող մասն անջատելու մասին, որով մեղադրական եզրակացությունը մարտի 7-ին հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից եւ ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի մասով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
3015 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև