Հնդկաստանի դեսպանը հետաքրքրված է մեր երկրի ՏՏ ոլորտով, ուզում է այցելել Գյումրի ու Վանաձոր

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։
 
Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ ՏՏ ոլորտում երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցությանը, այն խորացնելու հնարավորություններին։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսության մեջ ՏՏ ոլորտը բավական բարձր դիրք է գրավում, 2017թ. այն 29% աճ է գրանցել։ Հայ մասնագետների բարձր որակների շնորհիվ այս ցուցանիշն առաջիկայում էլ ավելի բարձրանալու միտում ունի։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ հետաքրքրված է մեր երկրի ՏՏ ընկերությունների գործունեությամբ եւ Հայաստանում գտնվելու ընթացքում արդեն այցելել է դրանցից մի քանիսը, ծանոթացել ընթացիկ ծրագրերին: Դեսպանը հավելեց, որ մեծ ցանկություն ունի լինելու նաեւ Գյումրու եւ Վանաձորի տեխնոպարկերում, հանդիպելու ոլորտի ճանաչված ընկերությունների ներկայացուցիչներին։
 
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաեւ Հնդկաստանում վերջերս տեղի ունեցած «WCIT 2018» ՏՏ համաշխարհային համաժողովի, այն 2019-ին Հայաստանում անցկացնելու, երկու երկրների միջեւ համագործակցության նոր հնարավորությունների, մի շարք այլ հարցերի շուրջ։ 
Տպել
440 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է