Հայկական չիր, գինի, մեղր ու կոմպոտներ՝ Ասիայի խոշորագույն «FoodexJapan 2018» ցուցահանդեսին

07/03/2018 schedule18:47

Ճապոնիայի մայրաքաղաքում բացվեց «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն է ամբողջ Ասիայի տարածաշրջանում: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանի 8 արտադրող: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ մարտի 9-ը՝ Տոկիոյի «Մակուհարի» ցուցահանդեսային համալիրում, փոխանցում է ՀՀ ՓՄՁ ազգային կենտրոնը: 

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարեցին կազմակերպիչ կառույցների, Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ծագող արեւի երկրում հավատարմագրված տասնյակ դեսպաններ, այդ թվում՝ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: 

Հայկական ընկերությունների մասնակցությունը «Ֆուդեքս» ցուցահանդեսին հնարավոր է դարձել Ճապոնիայում ՀՀ դեսպանատան, Ճապոնիայի միջազգային համագործակցության եւ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցության շնորհիվ: 

Հայաստանից ցուցահանդեսին ներկայացել են չրերի, գինիների, մեղրի եւ կոմպոտների արտադրությամբ զբաղվող ընկերություններ: 

Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը նշեց, որ նման միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությունը եւս մեկ անգամ ընդգծում է հայ-ճապոնական համագործակցության լայն շրջանակը: «Անցած մի քանի տարվա ընթացքում «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ ապրանքները, հատկապես օրգանական եւ բարձրորակ սննդամթերքը, աստիճանաբար իր սպառողին է գտնում Ճապոնիայի շուկայում»,- ասաց դեսպանը: 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանն ասաց, որ այս միջոցառումը Ճապոնիայի շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելու եւս մեկ հիանալի առիթ է, եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ուրախ է լինել այդ նախաձեռնության կազմակերպիչներից մեկը: «Մեր կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայաստանյան արտադրողների եւ գործարարների առաջ մղումն է միջազգային շուկաներում: Այդ առումով մենք այստեղ ներկայացրել ենք այն արտադրատեսակները, որոնց հանդեպ Ճապոնիայի սպառողները կունենան հետաքրքրություն»,- ասաց Լեւոն Մնացականյանը:

Ցուցահանդեսի բացման հենց առաջին օրը Հայաստանի տաղավարի շուրջ ակտիվությունը շատ բարձր էր: Տոկիոյի ռեստորաններից մեկի սեփականատեր Ուչիա Կոջին ասաց, որ իր հաճախորդներին խորհուրդ կտա օգտագործել հայկական գինիները հատկապես ֆրանսիական սննդի հետ: «Այս գինիները շատ հագեցած համ եւ բույր ունեն, զգացվում է մրգի ուժը»,- շեշտեց ճապոնացի մասնագետը: Մեկ այլ ճապոնացի ռեստորանատեր՝ Կեյսուկե Նագանոն ասաց, որ հայկական գինին համադրելի կլինի հատկապես ձկան եւ մսի հետ: «Այստեղ ներկայացված գինիներից հատկապես 2013 թ. գինին հիանալի կլինի ճաշակել սուշիի հետ: Ես հաստատ խորհուրդ կտամ իմ հաճախորդներին ճաշակել հայկական գինին: Համոզված եմ, որ այն հաճելի կլինի ճապոնացիների քիմքին»,- ասաց Նագանոն: 

Իսկ ճապոնացի ներկրող Օրիտա Կոզոն հատուկ էր այցելել Հայաստանի տաղավար: Նա «Նոր ապրանքներ Ճապոնիայի շուկայում» ցուցափեղկում տեսել էր չիչխանի կոմպոտը: «Ես փնտրում էի չիչխանով պատրաստված որեւէ ապրանք եւ տեսա այս կոմպոտը, ուստի եկա, որպեսզի հասկանամ, թե ինչ է այն: Որպես ներկրող՝ ես կարծում եմ, որ Ճապոնիայի շուկայում կա չիչխանով պատրաստված սննդամթերքի եւ այլ ապրանքի պահանջարկ: Ճապոնացիները նոր են սկսել հետաքրքրվել այս առողջարար եւ օգտակար սննդամթերքով: Ես կարծում եմ, որ ձեր ներկայացրած ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ կունենա Ճապոնիայի վաճառակետերում»,- նշեց Կոզոն:

Տպել
2218 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից