Խնձոր արտահանող բեռնատարներն այս պահին անցում են սահմանը. Կառավարություն

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի խնձոր արտահանող գյուղացիների խնդիրը լուծվել է եւ Լարսի անցակետում խնձորով բեռնված բեռնատարներն այժմ տեղափոխվում են ՌԴ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան ասաց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը:

«Ռուսական կողմի հետ բանակցություններն արդեն ավարտվել են, խնդիրը կարգավորվել է, և խնձոր արտահանող բեռնատարներն այս պահին աստիճանաբար անցնում են սահմանը՝ մուտք գործելով Ռուսաստան: Գործընթացում ներգրավված են եղել մի քանի գերատեսչություններ, որոնցից յուրաքանչյուրն աշխատանք է իրականացրել իր մասով»,- փոխանցեց Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ երեկ Օհանավանի բնակիչները փակել էին Երեւան-Վանաձոր ճանապարհը եւ պահանջում էին, որպեսզի Լարսի անցակետում կուտակված շուրջ 22 բեռնատարի թույլ տան արտահանվող խնձորը հասցնել ՌԴ: Գյուղացիների պնդմամբ՝ անցակետում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել եւ խնձորով բեռնված մեքենաները երկու շաբաթ է կանգնած են անցակետում:

Տպել
1384 դիտում

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած

Վալերի Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

Մենք լուռումունջ համակերպվողի դերում չենք. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության մասին

Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու որեւէ նախագիծ կամ գաղափար չկա. ՊԵԿ նախագահի հավելյալ պարզաբանումը

Կենդանաբանական այգու 213 կենդանատեսակից մնացել է 143-ը. գործառույթները պատկանում են Երեւանի ավագանուն

Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները