Արման Սահակյանը միավորված կառույցի ղեկավա՞ր

Նախօրեին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել, քանի որ փոխված Սահմանադրությունը պահանջում է, որ կառավարությանն առընթեր մարմինները պետք է միանան որևէ գերատեսչության կամ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով նախարարության կարգավիճակ ստանան: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ եթե կոմիտեն կատարում է մի քանի նախարարությունների առնչվող գործառնություններ, և երբ այդ գործառույթները բաժանվեն նախարարությունների միջև, ապա Կադաստրի կոմիտեի գոյությունը կդառնա ավելորդ:

Խոսակցություններ են պտտվում, որ Կադաստրի պետական կոմիտեի՝ Պետական գույքի կառավարման վարչությանը միանալու դեպքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն է ղեկավարելու տվյալ կառույցը, իսկ թե ուր է գնալու Պետգույքի կառավարման վարչության պետ, Գալուստ Գրիգորիչի որդի, ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ հայտնի չէ: Սակայն հնարավոր է նաեւ հակառակը՝ հենց Արման Սահակյանն էլ կարող է լինել միավորված կառույցի ղեկավարը:

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը մեր զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ, չի լսել, որ Դավիթ Հարությունյանը նման բան է ասել, դրա համար էլ չի կարող մեկնաբանություն տալ.

«Եթե Կառավարությունը որոշի լուծարել Կադաստրի պետական կոմիտեն՝ ուրեմն կլուծարվի, եթե որոշի չլուծարել, ուրեմն՝ չի լուծարվի: Ես էստեղ կարծիք չեմ կարող հայտնել, առավել եւս, որ չեմ լսել պարոն Հարությունյանի հայտարարությունը»,- ասաց Արման Սահակյանը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավոր լուծարման եւ միավորման դեպքում ո՞վ կլինի կառույցի ղեկավարը, ինքը՝ Սահակյա՞նը, թե՞ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, որովհետեւ խոսակցություններ կան, թե Մարտին Սարգսյանն է լինելու, Արման Սահակյանը պատասխանեց.

«Դա, անկեղծ ասած, ոչ ես եմ որոշում, ոչ էլ Մարտին Սարգսյանը: Դա պիտի լինի քաղաքական որոշման արդունքում, եւ ես կարծում եմ, որ Կառավարությունը ում որոշի, նա էլ կլինի: Ես դրա մեջ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»:

Հնարավոր է, որ իշխանական թեւն այս քայլով փորձում է հնարավորինս թուլացնել Գալուստ Սահակյանի դիրքերը: Այս խնդրի վերաբերյալ մեր հարցին, սակայն Արման Սահակյանը պատասխանեց, որ Գալուստ Սահակյանի դիրքերը ուժեղացնելու կամ թուլացնելու խնդիր չկա.

«Գալուստ Սահակյանը նույն Գալուստ Սահակյանն է, Ազգային ժողովի պատգամավոր է եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ»,- ասաց Արման Սահակյանը՝ հավելելով, որ ինքը հիմա պետք է խորհրդակցության գնա:

                                                                                      ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

Տպել
2222 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին