Ա.Ամիրյանը վարչապետին է ներկայացրել Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր Գորիսում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական էջից:

Գորիսում միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 7-ին և կշարունակվեն մինչև ուշ աշուն:

Գորիս կատարած այցին նախարար Արմեն Ամիրյանն այսօր եղել է նաև Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ծանոթացել թատրոնի շենքի վերանորոգման ընթացքին և թե ինչպես է թատրոնը նախապատրաստվում «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին:

Մայրաքաղաքի մշակութային «ծանրաբեռնվածությունն» այս տարի տեղափոխվելու է դեպի Գորիս, իսկ Գորիսից՝ դեպի Ստեփանակերտ եւ Շուշի: Այս մասին դեռևս տարեսկզբին հայտարարել էր Մշակույթի նախարար Ամիրյանը:

«Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում որքան Գորիսն ենք «ակտիվացնելու», գրեթե նույնքան էլ փորձելու ենք ակտիվացնել Արցախի մշակութային կյանքը»,- ասել էր Արմեն Ամիրյանը: Նշենք որ, նախքան Գորիսը, 2013 թվականին Գյումրին է եղել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

Տպել
3579 դիտում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը