Կուլիսային պատերազմներ Սահմանադրական դատարանում

Գագիկ Հարությունյանի Բարձարգույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո կուլիսային հետաքրքիր զարգացումներ են ընթանում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ընտրության/նշանակման շուրջ:

Հիշեցնենք, ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, որն օրերս ԱԺ-ի կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հրայր Թովմասյանը ոչ միայն ցանկանում է ՍԴ նախագահ նշանակվել, այլեւ խորհրդարանական համակարգին անցնելու վերջին ամսում, երբ դեռ գործում են 2005 թվականին ընդունված Սամանադրության իրավակարգավորումները, հավերժացնել իրեն այդ պաշտոնում:

Բանն այն է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության 166-րդ հոդված 2-րդ ենթակետում նշվում է, որ՝ «Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի»:

Մինչ այդ գործող Սահմանադրությամբ նախատեսվում էր, որ ՍԴ նախագահը պաշտոնավարում է ցմահ:  

Ի՞նչ է հիմա անելու Հրայր Թովմասյանը՝ ՍԴ ցմահ նախագահ դառնալու համար, պարզել է «Հայկական ժամանակ»-ի լրագրող Արշալույս Մղդեսյանը՝ իրազեկ աղբյուրից: Ի դեպ, սահմանադրական դատարանում այս հարցի շուրջ արդեն կուլիսային պատերազմներ են ընթանում: ՍԴ դատավորները խիստ դժգոհ են Հրայր Թովմասյանի ամբիցիաներից:

Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
1990 դիտում

Հայաստանը հյուրընկալությամբ գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին. Passport Index

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զինգրքույկի լրացման կարգը սահմանելու մասին հրաման է ստորագրել

Էդմոն Մարուքյանը անակնկալ նվեր է ստացել (լուսանկար)

Միջազգային հեղինակավոր պարբերականները՝ Արցախի դրոշով «Արսենալի» դաշտ մտած երկրպագուի մասին

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության անցնելու մասին

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան

ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի եւ Աղստեւի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով

Նոր նշանակումը ավելի կբարելավի առաջնագծի ամրակայունությունը, իսկ Կարապետյանը Արցախի ծեծ ու ջարդի քավորն է. Վ. Բադասյան

Քոչարյանի պաշտպանները կալանքի որոշումը կբողոքարկեն. օրակարգում է նաեւ ՍԴ եւ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը

Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին

Երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր մեկ այլ որոշում լինել. Արմեն Գեւորգյան

Հայ-վրացական սահմանը փակ է. ջավախահայերը բողոքի ցույց են անում (տեսանյութ)

«Գուցե մեր առաջարկած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն Հայաստանի համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ». Լուկաշենկո

2019-ը նոր խթան կհաղորդի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Իլհամ Ալիեւ

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել 5 շրջանները․ Լուկաշենկո

Տիգրան Մեծ փողոցում աղբ է այրվում․ մեկնել է ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ

Ռուսաստանը ՀՀ-ում կառավարության ձեւավորումից հետո ակնկալում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսում

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը չկալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Քրիստիան Գելիջին հրաժարվել է անօթեւանի հետ պայմանագրի կնքումից. գյումրեցու նամակը՝ Նիկոլ Փաշինյանին