Երկրի ղեկավարն Ազգային ժողովն է լինելու, ոչ թե վարչապետը. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխություններից հետո պարզ չէ, թե ում նկարն է կախվելու աշխատասենյակներում՝ նախագահի, թե՝ վարչապետի, թեեւ նշենք, որ օրենքը խորհրդարանական կառավարման պարագայում նման պահանջ չի դնում: Կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում էլ այդպիսի պահանջ չկար, սակայն դպրոցներից սկսած մինչեւ պետական գերատեսչությունների աշխատասենյակներ, պատերին ՀՀ նախագահի պատկերը կախելու սովորություն կար: Հիմա մարդիկ տարակուսանքի մեջ են, թե ում նկարը պետք է կախեն պատերից՝ նոր վարչապետի՞, թե՞ նախագահի: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն արդեն որոշել է, որ իր սենյակում հավերժ Սերժ Սարգսյանի նկարն է կախված լինելու:

«Իմ սենյակում կկախվի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի նկարը: Իմիջայլոց ես, որ նկարը կախել եմ, կախել եմ հանրապետական կուսակցության նախագահի նկարը, եթե նույնիկս, ենթադրենք, որ մի բան լինի, իմ մոտ էլի կկախվի նրա նկարը»,

ՀԺ-ի հարցին, թե սա կուսակցակա՞ն պահանջ է, Սահակյանն ասաց. «Սա կուսակցական պահանջ չէ, բայց կուսակցական գործունեության մեջ նա մեծ ազդեցություն ունի նախ մեր համար, հետո՝ մյուս կուսակցությունների: Ես տարիներ շարունակ տեսել եմ, որ խորհրդարանում յուրաքանչյուրն իր սենյակում իր կուսակցության նախագահի նկարն է կախել»,- ասաց նա:

Հարցին՝ սահմանադրական փոփոխություններից հետո, երբ վարչապետի լիազորույթունները ընդլայնվում են, այս պարագայում ու՞մ նկարը պետք է կախել աշխատասենյակներում, Գալուստ Գրիգորիչն ասաց.

«Երկրի ղեկավարը լինում է Ազգային ժողովը, նա է որոշում ով է լինելու վարչապետը, ինչպես է աշխատում: Մարդկանց մեջ չգիտես ինչու տարածված է, որ ղեկավարը լինելու է վարչապետը»:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին, թե՝ առաջին տիկինն ո՞վ է լինելու, Գրիգորիչն ասաց. «Դժվար հարցեր եք ինձ տալիս»,- ասաց նա, իսկ մեր դիտարկմանը, թե նա միշտ հորդորել է, որ իրեն բարդ հարցեր տանք, նկատեց.

«Ես չեմ ասում բարդ հարցեր մի տվեք, ասում եմ դժվար հարցեր եք տալիս: Ես կարծում եմ, որ դա օրենքը պետք է որոշի: Օրինակ խորհրդարանական պետություններում առանձնահատուկ չէ առաջին տիկինը, բայց եթե կարողանան արտասահմանյան փորձը ուսումնասիրել դա էլ օրենքի խնդիր է»,- ասաց նա:

Հստակեցմանը, թե նա վարչապետի, թե նախագահի տիկնոջը կցանկանար տեսնել առաջին տիկնոջ «պաշտոնում», Գալուստ Սահակյանն ասաց.

«Ես կուզեի տեսնել իմ ազգի յուրաքանչյուր ընտանիքին, նրա տիկնոջը եւ զավակներին»:

Տպել
2331 դիտում

Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացնում Հայաստանում սիրիացի փախստականներին

Իտալական ընկերությունը հերաքրքված է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությամբ

ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում. ԱԳՆ

Արտաբույնքի նախկին ղեկավարը 600.000 դրամով ապօրինի գնել է համայնքապետարանի մանկապարտեզը

Սիրիական բանակը տասնյակ գյուղեր է ազատագրել Դամասկոս նահանգում

Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային. Շարմազանով

Մեծ Բրիտանիայի դեսպանն աջակցություն է առաջարկել Հայաստանի կառավարությանը

Արգելել քաղաքական նպատակներով բարեգործական ակցիաները. ԸՕ-ի մասին՝ Ժառանգության առաջարկները

Անհուսալի վարկեր ունեցողների համար տույժ-տուգանքները ներելու օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց

Փաշինյանի որոշմամբ՝ Լիանա Ղալթախչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ոչ այս կողմ է ծայրահեղացնել պետք, ոչ այն. ՊՆ խոսնակը Ադրբեջանի հայտարարությունների մասին

Փաշինյանը պաշտոններից ազատել է Շիրակի մարզի երկու փոխմարզպետների

Մոսկվա-Երեւան չվերթի օդանավը հազիվ է խուսափել մեկ այլ ինքնաթիռի հետ բախվելուց

Ազատումներ Լոռու մարզպետարանի աշխատակազմում. քաղաքապետի որդին եւս ազատվել է պաշտոնից

Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը կառավարությունն արտոնություն տվեց

Հրացան, փամփուշտներ, մարիխուանա. երեկ օրենքով գողեր են ձերբակալվել

Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծվում. Թանդիլյանը՝ սկզբունքների մասին

Ստեփանակերտում ասացին զինվորների արկղերը շտաբներ չտանեք, տեղ չի հասնի, ուղիղ զորամաս տարեք

Վերջին շրջանում փողոցում եմ եղել, աշխատանք չեմ ունեցել, մի կերպ եմ ապրել. Դավիթ Սանասարյան

Որեւէ մեկի վրա աչք չենք փակելու. Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումներ է անելու