Ազգային միաբանություններ. ոչ մանկապարտեզին

08/03/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 9-ի համարում

«Ազգային միաբանություն» կուսակցության լրատվական ծառայությունը մարտի 5-ին տարածել է մի պարզաբանում, որում ակնարկների միջոցով փորձ է արվում բացատրել խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանի հեռանալու պատճառները: Ըստ այդ պարզաբանման այն ժամանակ, երբ «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը փաստերով մերկացրեց վերջին երկու տարվա ընթացքում իշխանությունների կատարած տնտեսական հանցագործությունները եւ դրանց միջոցով պետբյուջեին հասցված վնասի չափը, հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որը այդ փաստերով զբաղվելու փոխարեն զբաղված է կրակապաշտերին հատուկ եւ բնորոշ շուրջպար կազմակերպելով, որոշեց «արհեստածին խնդիրներ առաջացնել ԱՄ պատգամավորական խմբակցությունում» դրանով հաճոյանալով Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:

«Ազգային միաբանությունը» ակնարկում է նաեւ, որ Աղվան Հովսեփյանին դա հաջողվել է անել օգտագործելով Նապոլեոն Ազիզյանի «աքիլեսյան գարշապարը», այսինքն նրա դեմ ունեցած ինչ-որ կոմպրոմատներ: Պարոն Ազիզյանը, որը խմբակցությունից դուրս գալուց հետո հրաժարվում էր պարզաբանումներ տալ այդ առիթով, այս հրապարակումից հետո համաձայնվեց ներկայացնել իր մոտեցումները. «Ճիշտն ասած, ես ոչ աքիլեսյան գարշապար ունեմ, ոչ էլ մի այնպիսի խոցելի տեղ, որ ինձ կարողանան ինչ-որ բան պարտադրել: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ազնիվ ու շիտակ մարդ եմ եւ եթե դրվի իմ ապրելու հարցը ես ավելի շուտ կհրաժարվեմ կյանքից, քան թույլ կտամ, որ ինձ տրորեն: Ուղակի ես գիտեի, որ իմ` «Միասնության շուրջպարի» կազմկոմիտեի անդամ լինելը դուր չի գալիս կուսակցության որոշ անդամների, իսկ շուրջպարի կազմակերպմանը մասնակցելը ինձ համար սկզբունքային նշանակություն ունի»:

Հենց այդ սկզբունքային տարաձայնություններն էլ պատճառ են դարձել խմբակցությունից դուրս գալու համար: «Ես ապշում եմ, երբ սկսում են այդ վեհ գաղափարի շուրջ ավել-պակաս խոսել: Դուք չեք պատկերացնում, թե որքան մարդիկ են զանգահարում շուրջպարի կազմկոմիտե եւ խնդրում իրենց ցուցակագրել մասնակցելու համազգային այդ միջոցառմանը: Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են փնովել այդ վեհ գաղափարը, ընդունակ չեն իրենց տան հարսանիքի ժամանակ քսան հոգու հանել պարելու», - պնդում է ԱԺ պատգամավորը: Մեր զրուցակիցն ասում է, որ մայիսին է տեղի ունեցել Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Շուշիի ճակատամարտերը, ստեղծվել Առաջին Հանրապետությունը, տոնվել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը:

Այդ բոլոր տոները միաժամանակ նշելու գաղափարը, պարոն Ազիզյանը համարում է միայն ազգային ոգեշնչման առիթ եւ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ այդ գաղափարը առաջարկել է հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Իսկ արդյո՞ք այդքան խոշոր ծրագրեր իրականացնելը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին չի զրկում իր հիմնական պարտականությունները կատարելու հնարավորությունից: Մեր զրուցակիցն ասում է, որ ինքն այդ հարցին կպատասխանի շատ կարճ. «Ովքեր Աղվան Հովսեփյանին անձամբ չեն ճանաչում, ես նրանց կարող եմ ասել, որ քիչ կարելի է հանդիպել ազգային եւ պետական մտածելակերպ ունեցող պետական գործչի»: Արդյոք այս արտահայտություններից հետո կարելի է մտածել, որ ընդդիմադիր կուսակցության անդամը որոշել է այլեւս սատարել իշխանություններին:

Նապոլեոն Ազիզյանն ասում է, որ ինքը մնալու է քաղաքական դաշտում եւ շարունակելու է հանդես գալ ընդդիմության դիրքերից: Ըստ նրա, մեր երկրում շարունակվում են գոյություն ունենալ բազմաթիվ բացասական երեւույթներ` կլաններ, ստվերային տնտեսություն, սխալ կադրային քաղաքականություն: «Բայց ինչպես կարելի է չտեսնել, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք են կառուցվել այնպիսի դարի կառույցներ, ինչպիսին են Դիլիջանի թունելը, Սելիմի լեռնանցքը, Արփա Սեւանը, Դավիթաշենի կամուրջը, Աշտարակի կամուրջը, Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը, վերանորոգված ճանապարհներն ու մշակութային օջախները: Եթե ես ծաղիկ եմ տեսնում, ապա պետք է ասեմ, որ դա ծաղիկ է անկախ նրանից, թե ումն է այդ ծաղիկը եւ ինչ վերաբերմունք ունեմ ես այդ ծաղիկի տիրոջ նկատմամբ», - ասում է պարոն Ազիզյանը:

Իսկ արդյոք մի քանի տարի առաջ, երբ ինքը Ռոբերտ Քոչարյանին իմփիչմենտի ենթարկելու օրենքի նախագիծ էր ներկայացնում ԱԺ-ին, հնարավոր չէր նկատել այդ կառույցները, որ կամ շահագործման էին հանձնվել, կամ շինարարության պրոցեսի մեջ էին: Մեր այս հարցին պարոն Ազիզյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ ՀՀ-ում կան ինչպես բացասական, այնպես էլ դրական երեւույթներ»: Ազիզյանին դուր չի գալիս նաեւ ընդդիմության վարքագծիը, որն արդեն ութ տարի Ռոբերտ Քոչարյանից պահանջում է հեռանալ, իսկ Ռոբերտ Քոչարյանը տարին մեկ անգամ ասում է, որ ինքը չի հեռանա: Սակայն ընդդիմությունը շարունակում է կրկնել իր պահանջը: «Հո մանկապարտեզ չի», - հարցնում է Նապոլեոն Ազիզյանը, որի կարծիքով հեղափոխության ժամանակներն անցել են:

Հ.Գ. Երեկ պարոն Ազիզյանը ներկայացրեց միասնության շուրջպարի հետ կապված մի քանի մանրամասներ եւս: Ըստ նրա, մայիսի 27-ին ութ հարյուր խարույկ է վառվելու Արագածի փեշերին, երկու հարյուր խարույկ խառնարանում եւ խարույկներ Արագածի չորս գագաթներին: Մայիսի 27-ի գիշերը Արագածի գագաթից տեղի է ունենալու մեծ հրավառություն, որը տեսանելի է լինելու գրեթե ամբողջ հանրապետությունում: Շուրջպար սկսելու ազդանշանը հնչելու է 8 տեղից, 120 մմ հրանոթներից արձակված համազարկերով: Արագած լեռան լանջին, ծովի մակերեւույթից 1600 մ բարձրության վրա հայ գրերի գյուտի 1600 ամյակի առթիվ հիմնվելու է հայոց այբուբենի պուրակը: Այդ պուրակում տեղադրվելու են ՀՀ-ում գոյություն ունեցող տուֆի բոլոր տեսակներից կառուցված 2 մ բարձրություն ունեցող 36 տառերը:     

Ավետիս Բաբաջանյան

Տպել
982 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց