Սերժ Սարգսյանի վարչապետացումը թանկ է նստելու հարկատուների վրա. խմբագրական

13/03/2018 schedule09:15

Մինչեւ վերջերս հասարակության մի մեծ հատված համոզված էր, որ կառավարման նախագահական մոդելից խորհրդարանականին անցումը ժամանակի ընթացքում կբերի Հայաստանի ժողովրդավարացմանը: Այն պահից, երբ պարզ դարձավ, որ ի հեճուկս իր՝ տարընթերցումների տեղ չթողնող խոստմանը, վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը, ամեն ինչ փոխվեց 180 աստիճանով: Ապագա վարչապետի լիազորությունների մեծացումը դարձավ օրենսդիր եւ գործադիր մարմինների միակ զբաղմունքը: Կառավարությունը արդեն չի հասցնում մշակել օրենքների նախագծեր, որոնց արդյունքում ապագա վարչապետի լիազորությունները ավելի ու ավելի են մեծացվում ու արդեն հասել են անպարկեշտության աստիճանի: ԱԺ-ն իր կոճակ սեղմող մեծամասնությամբ չի հասցնում այդ օրինագծերը դակել: Առաջիկայում էլ այդ գործընթացը դեռ շարունակվելու է: Բայց հարցը հանրության շրջանում քննարկվում է հիմնականում դրա քաղաքական տեսանկյունից, ինչը բնական է:

Բայց Սերժ Սարգսյանի վարչապետացման հարցը ունի մեկ այլ՝ տնտեսական, կամ ավելի ճիշտ՝ բյուջետային կողմ: Ցավով պետք է արձանագրենք, որ այստեղ եւս իրավիճակը կհասնի անպարկեշտության:

Ո՞րն է խնդիրը: Ներկայումս ՀՀ նախագահի աշխատակազմը բաղկացած է մոտ 380 մարդուց: Այդ մասին մի քանի ամիս առաջ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: ՀՀ կառավարության աշխատակազմը բաղկացած է 300 հոգուց: Այսինքն այս երկու գերատեսչություններում աշխատում է մոտ 680 մարդ:

Այս պահին ԱԺ-ում գտնվող «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության ապահովումը, սպասարկումը եւ սոցիալական երաշխիքները» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի համաձայն՝ ապագա նախագահի աշխատակազմի առավելագույն թվաքանակը պետք է կազմի 150 մարդ: Նույն փոփոխությամբ սահմանվել է չինովնիկների մի նոր «բանակ»: Ներմուծվելու է նոր ստորաբաժանում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, որը մինչ օրս դեռ չի եղել: Ապագա վարչապետի աշխատակազմը բաղկացած կլինի առավելագույնը 600 հոգուց: Լավագույն դեպքում վարչապետի աշխատակազմը կարող է իր մեջ «կլանել» կառավարության աշխատակազմին, եւ այդ դեպքում ՀՀ նախագահի եւ  ՀՀ վարչապետի աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը կկազմի 750 մարդ: Բայց դա լավագույն սցենարն է՝ ավելի շուտ դա խիստ տեսական է: Խնդիրն այն է, որ վարչապետի աշխատակազմ սահմանող օրինագծին զուգահեռ գոնե առայժմ չի մշակվել ու չի ներկայացվել որեւէ օրինագիծ, որի համաձայն՝ կառավարության աշխատակազմը պետք է լուծարվի: Այլ կեպ ասած, շատ ավելի հավանական է, որ ապագա վարչապետը կունենա 600 հոգուց բաղկացած առանձին աշխատակազմ, կառավարության այսօրվա աշխատակազմն էլ իր ողջ կազմով կմնա: Այդ դեպքում ՀՀ նախագահի, վարչապետի եւ  կառավարության աշխատակազմերի թվաքանակը միասին կկազմի  1000 մարդ, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ:

Թե ինչ լրացուցիչ ծախս է դա դառնալու հարկատուների համար,  դեռ հայտնի չէ: 2018 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմի եւ ՀՀ կառավարության պահպանման ծախսերը միասին կազմում են 6 միլիարդ 127 միլիոն դրամ: 2017-ի համար 5 միլիարդ 566 միլիոն էր: Այսինքն, այստեղ արդեն իսկ ունենք 561 միլիոն դրամի լրացուցիչ ծախս, որը մենք՝ հարկատուներս, պետք է վճարենք խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու համար: Բայց սա՝ միայն պետական բյուջեով: Այդ թվերը բոլորովին չեն արտացոլում նախատեսված ծախսերը: Խնդիրն այն է, որ երբ ընդունվում էր  2018 թ. պետական բյուջեն, «վարչապետի աշխատակազմ» ասված հասկացողությունը՝ իր 600 աշխատողներով, չկար: Իսկ 600 աշխատող՝ նշանակում է աշխատավարձ, սպասարկում, սոցիալական երաշխիքներ եւ այլն, եւ այսպես շարունակ: Իսկ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ բան մի ինչ-որ պահից կտրուկ փոխվել է, եւ անսպասելի հանգամանքներ են առաջ եկել: Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունները կատարվել են դեռ 2015 թվականին: Բայց 2018 թվականի պետական բյուջեում վարչապետի աշխատակազմ հասկացողությունը չի եղել, ինչը նշանակում է, որ դրա ֆինանսավորման խնդիր նույնպես չպետք է լիներ 2018 թվականին: Այսինքն, մինչեւ մի ինչ-որ X պահի նախատեսված է եղել, որ ապագա վարչապետին կսպասարկի կառավարության աշխատակազմը մի քիչ ավելի լայն կազմով, եւ 2018 թ. բյուջեով կառավարության աշխատակազմի մի փոքր ընդլայնում արդեն նախատեսված է եղել: Կարելի է ենթադրել, որ մինչ այդ պահը Սերժ Սարգսյանը դեռ որոշած չի եղել վարչապետ դառնալ: Իսկ հենց  որոշել է, սկսել են նրա վրայով նոր՝ բյուջեով չսահմանված ծախսեր նախատեսել:

Այդ՝ պատկերավոր ասած՝ X պահի անսպասելի գալը ապացուցվում է նաեւ նստավայրերի հետ կապված փոփոխություններով: ՀՀ 4-րդ նախագահի նստավայրը, ինչպես հայտնի է, Մաշտոց պողոտայում գտնվող ՀՀ կառավարության ընդունելությունների տունն է լինելու: Բայց այդ որոշումն էլ է կայացվել անսպասելի: Այդ շենքը ընդգրկված էր «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Այսինքն, ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց 2 տարի անց այդ շենքը ամենեւին չէր նախատեսվել որպես ՀՀ 4-րդ նախագահի նստավայր: 2018 թ. պետական բյուջեով էլ չկան այնպիսի ծախսեր շենքերի ու շինությունների պահպանման համար, որոնք կբավարարեին այդ հսկայական կառույցը պատշաճ վիճակում պահելու համար: Իսկ հիմա այդ շենքում թանկարժեք նորոգման աշխատանքներ են իրականացվում, որոնք նույնպես նախատեսված չէին բյուջեով:

Այլ կերպ ասած, հերիք չէ, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու «շնորհիվ» Հայաստանը դառնում է, պատկերավոր ասած՝ «սահմանադրական բռնապետություն», դեռ մի բան էլ մեր՝ հարկատուներիս հաշվին նոր ծախսեր են կատարվելու հսկայական չինովնիկական ապարատը էլ ավելի մեծացնելու, տարատեսակ դղյակները պահպանելու համար: Ոնց որ թե մեզ վրա այս գործընթացը շատ թանկ է նստելու ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ֆինանսական տեսանկյունից:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

Տպել
4352 դիտում

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան