Էկրաններին է Միքայել Արամյանի ու Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «ԱրմենИА» ֆիլմը

Սուտ, դավաճանություն մտերիմ ընկերոջ կողմից, սեր: Այս երեւույթներն ընկած են ռեժիսոր Մաքսիմ Հայրապետովի «ԱրմենИЯ» ֆիլմի սյուժեի հիմքում: Այն մեծ էկրանների է այսօրվանից՝ մարտի 8-ից: Պրեմիերան կանացել է երեկ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: Հեղինակները ցանկացել են կատակերգություն ստեղծել, սակայն ի վերջո դրամա է ստացվել:

«Մտածում էինք, որ կատակերգություն կստացվի, սակայն կատակերգության չձգեց»,- ասաց պրոդյուսեր Նադեժդա Պետրովան փակ ցուցադրությունից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատմությունը հորինված է: Ֆիլմը պատմում է մանկության ընկերների մասին: Նրանցից 2-ի՝ Արմենի (Միքայել Արամյան) ու Լեւոնի (Սոս Ջանիբեկյան) շուրջ ծավալվում են հիմնական իրադարձությունները: Պատանի հասակում մի անգամ նրանք Լեւոնի սիրելի աղջկան՝ պարուհի Անուշին, քաղաքում մեքենայով զբոսաքի տանելու համար առանց հարցնելու վերցնում են Արմենի հորեղբոր մեքենան: Այն վարում է Լեւոնը, մարդ է գցում մեքենայի տակ, ու վերջինս մահանում է:

Լեւոնի մեծահարուստ, քրեական աշխարհի հետ կապեր ունեցող հայրը որդուն ստիպում է մեղքը գցել ընկերոջ վրա՝ վստահեցնելով, թե նրան կհանի բանտից: Լեւոնն այդպես էլ անում է: Սակայն հետագայում կորցնում է ընկերոջն ու սիրելի աղջկան, քանի որ իրեն ուղարկում են արտերկիր, իսկ ավտոարշավորդ դառնալու երազանք ունեցող Արմենն ընկերոջ փոխարեն 5 տարի կրում է պատիժը:

Տարիներ անց Լեւոնն ԱՄՆ-ում դառնում է հաջողակ գործարար, Անուշը՝ աշխարհահռչակ պարուհի, նրանց ընկերներից մյուսը թեեւ պարտքերով, բայց բացում է իր երազած ռեստորանը, իսկ Արմենը... դառնում է տաքսիստ:

16 տարի անց Լեւոնն Անուշին վերադարձնելու նպատակով գալիս է Երեւան: Պարզում է, որ Արմենն արշավորդ չի դարձել, ինչպես իր հայր իրեն ասել էր: Կարողանում է հայցել ընկերոջ ներողամտությունը, ամուսնանում է Անուշի հետ: Արմենն էլ դառնում է հաջողակ ավտոարշավորդ:

Դրաման նկարահանվել է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հունաստանում: Բացի Միաքյել Արամյանից ու Սոս Ջանիբեկյանից՝ դերերում են Հովհաննես Ազոյանը, Արսեն Գրիգորյանը, Սամվել Թոփալյանը, Կարինա Գոնդագսազյանը, Սաթիկ Հախնազարյանը, Ստելլա Տեր-Հակոբյանը, «Եվրատեսիլ 2017»-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալման եւ ուրիշներ:

Նախատեսվում է ֆիլմը ներկայացնել փառատոններում: Հեղինակների համար առաջնահերթությունը Կաննի կինոթառատոնն է: Նրանք ցանկանում են աշխատանքն էկրաններ բարձրացնել նաեւ արտերկրում: Նախնական նախատեսում են ցուցադրել Ռուսաստանում եւ Ֆրանսիայում:

Տպել
5016 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ