Քոռանամ ես. հիվանդանալ հանուն ազգի

09/03/2018 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 10-ի համարում

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ փորձեց ամբողջ ասուլիսի ընթացքում պահպանել դեմքի տառապալից արտահայտություն, նրա աշխատակազմն էլ մինչ ասուլիսը սկսվելը  բաժակով ջուր դրեց բարձրախոսի պատվանդանին (այդպիսի սովորություն ԱԳ նախարությունում չկա), ի նշան այն բանի, որ նախարարը  ծանր հիվանդությունից դեռեւս ամբողջությամբ չի ապաքինվել, եւ ընթացքում ասենք, կարող է հազի նոպա ունենալ: Իհարկե, Վարդան Օսկանյանի մոտ երեկ հազ չգրանցվեց, իսկ նրա տեսքը, չնայած գործադրվող ջանքերին, ավելի քան նորմալ էր: Պարոն Օսկանյանն ասուլիս էր հրավիրել, ինչպես ինքն ասաց՝ «վերջին իրադարձությունների» կապակցությամբ առաջացած հարցերին պատասխանելու համար:

Հիշեցնենք, որ «վերջին իրադարձությունները» նրանք են, որ Օսկանյանը բաց թողեց Պրահայում Մամեդյարովի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հերթական հանդիպումը, որից հետո տեղեկություններ եղան, թե մայիսին Քոչարյանն ու Ալիեւը պետք է ԼՂ հարցի շուրջ փաստաթուղթ ստորագրեին, ինչը Օսկանյանի «հիվանդությամբ» եւ այս կարգի այլ հնարքներով նախատեսված է խափանել: Մինչ այս տեղեկությունների շուրջ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի բացատրություններին անդրադառնալը, ուզում ենք մի աննշան հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել: 2004 թվականի ամփոփիչ ասուլիսում պարոն Օսկանյանը հրապարակայնորեն խոստովանել էր, որ «միշտ չէ, որ ճիշտ է խոսում»: Եւ այսպես, ՀՀ ԱԳ նախարարն ասում է, որ ԼՂ հարցի շուրջ նախնական փաստաթղթի ստորագրման լուրերը իրականությանը չեն համապատասխանում.

«Այդպիսի բան չկա, ես չեմ ուզում խորանալ դրա մեջ: Նախագահների հանդիպում սպասվում է, ուղղակի ելնելով նախորդ նախադեպերից, որ բազմակողմանի հանդիպումների ժամանակ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են ունենում, բայց որ այդ հանդիպման ընթացքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա իրականությանը չի համապատասխանում»,- երեկ մեր հարցին այսպես պատասխանեց Վարդան Օսկանյանը: Բացի այդ, նա ասաց, որ առանց իրեն, Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԼՂ հարցի շուրջ որեւէ քննարկում տեղի չի ունեցել, պարզապես,  Մամեդյարովը Պրահա է գնացած եղել փաստահավաք խմբի զեկույցին ծանոթանալու համար, ինչին, ի դեպ ծանոթացել է նաեւ Օսկանյանը, որը Պրահա չի մեկնել.

«Նախօրոք պայմանավորվածություն կար, որ պրահյան հանդիպման ժամանակ համանախագահները երկու նախարարներին պետք է ծանոթացնեն նաեւ զեկույցի բովանդակությանը, եւ Մամեդյարովի հիմնական Պրահա գնալու պատճառն այն էր, որ ծանոթանա զեկույցին: Բայց պարիտետը պահելու համար համանախագահները կարողացան նույն պահին, երբ Մամեդյարովն էր կարդում այն, զեկույցն ինձ հասցնել եւ ես նույնպես ծանոթացա դրան»,- ասաց Վարդան Օսկանյանը: Ավելի ուշ, սակայն, նա միայն հույս հայտնեց, որ զեկույցը կպատասխանի Ադրբեջանի կողմից բարձրացված այն մեղադրանքներին, թե ԼՂ հարակից տարածքներում վերաբնակեցման քաղաքականություն է իրականացվում, թե դրա ետեւում կանգնած է Հայաստանի կառավարությունը, եւ թե վերաբնակիչները Հայաստանից ու սփյուռքից են. «Մենք հույս ունենք, որ զեկույցը պատասխան կտա այս բոլոր հարցերին, դրա համար շատ պետք չէ սպասել, եւ ամսվա կեսերին, մենք հնարավորություն կունենանք համեմատել արդյունքները Ադրբեջանի հիմնավորումների հետ»,- ասաց Օսկանյանը:

Ինչեւէ, Օսկանյանը ծանոթացել է զեկույցին, թե ոչ այս պահին էական չէ, հատկապես, որ առաջիկայում Վիեննայում այն պաշտոնապես հրապարակվելու է: Այս պահին էականն այն է, թե ի վերջո, ինչու Օսկանյանը չմասնակցեց Պրահայի հանդիպմանը, չէ որ նա մինչ այդ էլ առողջական խնդիրներ ուներ, որոնք սակայն չխանգարեցին Հասարակածային Գվինեա մեկնել՝ ելնելով այցի կարեւորությունից: Արդյո՞ք Մամեդյարովի հետ հանդիպումը կարեւոր չէր: Մեր այս հարցին ի պատասխան Վարդան Օսկանյանը պատմեց, թե ինքն ինչպես է քրտնել ու սառել Հասարակածային Գվինեայի 40 աստիճան շոգի, 100 աստիճան խոնավության եւ ամենուր գոյություն ունեցող կոնդիցիոներների պայմաններում, եւ Հայաստան վերադառնալուց հետո հայտնաբերել է, որ թոքաբորբով հիվանդ է, ու տանից դուրս չի եկել:

Պարոն Օսկանյանի մոտ նաեւ կասկած առաջացավ, որ մենք չենք հավատում նրա հիվանդության պատմությանը: Սակայն, կարծում ենք, որ պարտադիր չէ հավատալ այն նախարարին, որ գործի բերումով միշտ չէ, որ ասում է ճշմարտությունը: Ի դեպ, մարտի երկուսին, երեքին, չորսին, այսինքն այն օրերին, որ ՀՀ ԱԳ նախարարը չմեկնեց Պրահա եւ բաց թողեց Մամեդյարովի եւ համանախագահների հետ հանդիպումը, նա առանց պրոբլեմի այցելում էր ՀՀ ԱԳ նախարարություն եւ որոշակի ժամանակ անցկացնում իր աշխատասենյակում:

Աննա Հակոբյան

Տպել
2617 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)