Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում. Էդուարդ Շարմազանովը՝ մոլդովացի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին եւ նրանց ուղեկցող անձանց:

ԱԺ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեռեւս 14-րդ դարի կեսերից հայկական համայնքը լուրջ դերակատարում է ունեցել Մոլդովայում: Նա դրական է գնահատել Մոլդովայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների արտաքին հարաբերությունների գերակա ուղղություններին, կարեւորել այս հարթակում փորձի փոխանակումն ու փոխշահավետ համագործակցությունը: «Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Կա լավ հնարավորություն լինել կամուրջ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային սառեցված համակարտություններին:

Էդուարդ Շարմազանովը նշել է. «Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում: Ոչ մի պատերազմ չի լուծում խնդիրները» եւ հավելել, որ դրանք անհրաժեշտ է կարգավորել փոխզիջման ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է ադրբեջանական եւ թուրքական ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելիությունը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստան այցելելու հնարավորության համար եւ նույնպես կարեւորել փոխշահավետ համագործակցության խորացումը տարբեր հարթակներում: Մոլդովացի խորհրդարանականները ներկայացրել են Եվրամիության հետ Մոլդովայի համագործակցությունն ու օրենսդրության ներդաշնակեցման փուլերը: 

Տպել
495 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել