Առողջապահության նախարարությունը կառքը նժույգից առաջ է կապում. նախկին նախարար

Մարզային առողջապահական հաստատություններում նեղ մասնագետների սակավության խնդիրը տարիների պատմություն ունի: Վաղուց արդեն ավանդույթ է դարձել, որ Երեւանից քիչ թե շատ հեռու բնակավայրերի բնակիչները հնարավորության դեպքում նախընտրում են բուժօգնություն ստանալ մայրաքաղաքում: Եվ դա պայմանավորված է ինչպես տեղերում գործող բժիշկների նկատմամբ վստահության պակասով, այնպես էլ նեղ մասնագետների բացակայությամբ:

Նշված վերջին խնդիրը հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Համենայնդեպս, գերատեսչության նախաձեռնությամբ մշակվել է «Մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգ», որը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Նախագծում տեղ գտած վիճակագրության համաձայն, 2017 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկների թիվը բոլոր մասնագիտություններով (առանց ատամնաբույժների եւ դեղագետների) կազմել է 8 729, իսկ միջին բուժանձնակազմինը` 15 873: Հաշվարկվել է, որ յուրաքանչյուր 10 հազար բնակչի հաշվով գործում է 29.3 բժիշկ եւ 53.16 բուժքույր: Բայց երբ այս ընդհանուր ցուցանիշները մասնավորեցվում են ըստ Երեւանի եւ մարզերի, ապա ընդգծվում է բժիշկների բաշխվածության անհամաչափությունը: Երեւանում յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է ընկնում մոտ 53 բժիշկ, իսկ մարզերում այդ ցուցանիշը տատանվում է 11.83-ից 19.1-ի միջակայքում: Վերջին երկու թվերից ամենամեծը վերաբերում է Շիրակի մարզին, ամենափոքրը՝ Գեղարքունիքին: Համանման պատկեր է նաեւ բնակչության բժշկական նեղ մասնագետներով ապահովվածության ցուցանիշներում: Հայաստանի միջին ցուցանիշը 22.33 է: Երեւանի դեպքում' 43.84, իսկ մարզերի ցուցանիշը տատանվում է 7.15-13.8 սահմաններում: Առողջապահական հաստատություններում գործող բուժքույրերով ապահովվածությունը նույնպես անհավասարաչափ է: Երեւանում 10 հազար բնակչի հաշվով գործում է 73.8 բուժքույր, մարզերում՝ ամենաշատը՝ 53.7 7 (Շիրակ) եւ ամենաշատը 33.18 (Արմավիր)

Հայեցակարգում նաեւ արձանագրվում է հակասությունը, որ մեր երկրում բժիշկների պատրաստման գործընթացի աճին զուգահեռ ավելանում է բժիշկների թափուր աշխատատեղերի քանակը:

Մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելու հայեցակարգի նախագծով առաջարկվում են խնդրի լուծման մի քանի ուղղություններ ու քայլեր: Դրանցից են, օրինակ, մարզային եւ համայնքային մակարդակով բժշկական անձնակազմի կարիքների վերաբերյալ վերլուծությունների իրականացումը` հաշվի առնելով բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման ծավալը, բժշկական մասնագետների նպատակային ուսուցման կազմակերպումը, ասենք՝ գյուղական բնակավայրերից դիմորդների նպատակային հավաքագրմամբ: Առաջարկվում է նաեւ ընդլայնել նպատակային կրթության հնարավորությունները, որի համար դիմած ուսանողները պարտավորվում են 3-5 տարի աշխատել մարզերում ու մասնավորապես գյուղական վայրերում:

Հեռավոր շրջանների բուժհաստատությունները նեղ մասնագետներով ապահովելու եւս մեկ տարբերակ է համարվում համակարգում մեկնարկած օպտիմալացումը: Այսինքն՝ ներկայում իրականացվող օպտիմալացման հետեւանքով աշխատանքից ազատված բժիշկներին վերաորակավորել՝ մարզերում աշխատելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը թերահավատ է, թե ներկայացված հայեցակարգը նպաստելու է վերոնշյալ խնդիրը կարգավորելուն: Նա արձանագրում է, որ նախագիծը չի անդրադառնում գլոբալ խնդրի եւ միայն հատվածային լուծում է առաջակում: «Խնդիրը կա, բայց այն ավելի ընդարձակ է, ծավալուն եւ խորը, քան փորձում են այս փոքր հայեցակարգով լուծել: Ճիշտ կլիներ՝ ավելի ընդգրկուն հայեցակարգ լիներ՝ ուղղված ամբողջ հանրապետության մասշտաբով մասնագիտական ներուժի կարիքների որոշմանը եւ ապահովմանը: Ինչու ենք միայն նեղ մասնագետներով զբաղվում, դա ինձ համար հասկանալի չէ: Իսկ ով է ասում, որ դա ավելի լուրջ խնդիր է: Մարզեր կան, որ ընտանեկան բժշկի մասին նույնիսկ չեն էլ լսել, հեռավոր գյուղերում բուժօգնության հասանելիությունը շատ ցածր մակարդակի է: Դրական բան է, որ կարիքների որոշման գործընթաց պետք է անցկացվի: Դա շատ կարեւոր է, որովհետեւ անընդհատ հայտարարվում է, որ թափուր տեղեր կան, բայց որքանով է մարզը պատրաստ նման մասնագետների համար աշխատանքային պայմաններ ապահովելու»,- ասաց առողջապահության նախկին նախարարը:

Մեր զրուցակիցը նաեւ նշում է, թե այսօր չունենք առողջապահության զարգացման հայեցակարգ, հայտնի է չէ՝ դեպի ուր է գնում մեր երկրի առողջապահությունը, չկա մասնագետների պատրաստման հայեցակարգ, չի լուծվում որակի խնդիրը, բայց միեւնույն ժամանակ փորձ է արվում հատվածային հարցեր առաջ քաշել:

Արարատ Մկրտչյանը հակված է կարծելու, որ մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելու հայեցակարգն իրականում մնալու է թղթի վրա: «Ես ճիշտն ասած կարծում եմ, որ նախագիծը ծնվել է ֆորմալ բնույթ ունենալով, այսինքն՝ կառավարության ծրագրում ամրագրել էին, ժամկետը մոտեցել է, մի հատ հայեցակարգ են ներկայացրել, որպեսզի կատարողականը ապահովվի»,- ասաց նա՝ ավելացնելով. «Գործող կառավարությունը, նաեւ, ի մասնավորի, առողջապահության նախարարությունը, հաճախ կառքը բերում են, նժույգից առաջ են կապում: Սա աշխատանքի, ինչ-որ բան անելու իմիտացիա է, ոչ թե նպատակային քայլեր՝ ուղղված մասնագետներով ապահովվածության խնդրի լուծմանը»:

Հ.Գ. Ուշագրավ է, որ նշված հայեցակարգը նախատեսված է 2017-2020 թվականների համար: Այսինքն՝ նաեւ անցյալ տարվա:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

Տպել
4660 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա