Մխիթարյանի վերաբերյալ դժգոհություններն «Արսենալում» անցյալում են. նա կրկին հերոս է

Ֆուտբոլում իրավիճակն արագ է փոփոխվում: Դեռ 1 շաբաթ առաջ՝ «Արսենալի» 4 պարտությունների շարքից հետո բոլորը մեղավոր էին: Բոլորը մեղադրում էին բոլորին. երկրպագուները` գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ու ֆուտբոլիստներին, ֆուտբոլիստները մեկը մյուսին՝ այդ թվում ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Այժմ, սակայն, հայ կիսապաշտպանը կրկին հերոս է: Վերջին 2 խաղում 2 գոլ ու գոլային 1 փոխանցում, եւ երկրպագուների դժգոհություններն անցյալում են: Հիմա համացանցում նրանք իրենց ուրախությունն են հայտնում, որ հունվարին նա «Մանչեստեր Յունայթեդից» տեղափոխվեց «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսն իրենց թիմից գնաց հակառակ ուղությամբ: «Մխիթարյանը գոլեր է խփում, իսկ Սանչեսը տոնում է թիմակիցների գոլերը»,- գրում են նրանք:

Մխիթարյանը կարծես թե «Արսենալում» ադապտացվելու հետ կապված խնդիրներ չունի, ինչպես նախորդ դեպքերում էր լինում, երբ նոր թիմ էր տեղափոխվում: «Զինագործների» կազմում դժգույն խաղեր ունենում է, սակայն դա ավելի շատ ոչ թե իր մեղավորությունն է, այլ թիմի ընդհանուր վիճակը՝ առկա խնդիրները խաղադաշտում եւ հանդերձարանում (ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ հանդերձարանում մթնոլորտը լարված է):

Իսկ վերջին 2 խաղերում նա պարզապես փայլում է: Անցած շաբաթ «Միլանի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից առաջ գրեթե ոչ ոք «Արսենալին» չէր հավատում: Որոշ փորձագետները նշում էին, որ «ռոսոներիների» հաջող փուլը համընկել է լոնդոնցիների անհաջող փուլի հետ, ու այս պարագայում իտալական թիմը պետք է որ խնդիրներ չունենա, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: «Արսենալը» մրցակցի հարկի տակ հաղթեց 2:0 հաշվով, եւ այդ կարեւոր հաղթանակի սկիզբը գեղեցիկ գոլով դրեց Հենրիխ Մխիթարյանը: Նա խփեց իր թիմի առաջին գնդակը՝ նաեւ բացելով գոլերի իր հաշիվը նոր թիմի կազմում:

«Միլանի» դեմ խաղում Մխիթարյանն աչքի ընկնելու հնարավորություն էլի ունեցավ, սակայն նրա հարվածից հետո գնդակը հորիզոնական դարպասաձողը շոշափելով՝ հեռացավ դաշտի սահմաններից: Ամեն դեպքում  ՈՒԵՖԱ-ի հարցման արդյունքում նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստը:

Մխիթարյանը հիանալի խաղ ցուցադրեց նաեւ հաջորդ հանդիպման ընթացքում: Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ խաղում (3:0) նրա փոխանցումից հետո Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հաշիվը դարձերց 2:0, իսկ րոպեներ անց նույն Օբամեյանգի փոխանցումից հետո աչքի ընկավ Մխիթարյանը:

Թե՛ «Միլանի», թե՛ «Ուոթֆորդի» դեմ հանդիպումներից հետո Մխիթարյանի խաղը բարձր գնահատեցին թիմի երկրպագուները: Ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցումներում նա առաջ անցավ թիմակիցներից: Մինչեւ «Միլանի» դեմ խաղն էլ երկրպագուների կողմից ճանաչվել էր թիմի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանն «Արսենալի» կազմում անցկացրել է 9 հանդիպում: Դարձել է 2 գոլի եւ գոլային 6 փոխանցման հեղինակ: Գոլերի ու գոլային փոխանցումների քանակն աստիճանաբար ավելանում է, Օբամեյանգի հետ համագործակցությունն ստացվում է, ինչպես տարիներ առաջ Դորտմունդի «Բորուսիայում», անընդհատ մեծ լարվածության տակ պահող Ժոզե Մոուրինյո այստեղ չկա, փոխարենն ըմբռնող ու կարեկից Վենգերն է: Եթե այսպես շարունակվի, ապա ֆուտբոլասերների ու փորձագետների մի հատվածի կարծիքը, թե «Արսենալը» Մխիթարյանի տեղն է, կհաստատվի: Մնում է նաեւ տիտղոսներ լինեն:

Տպել
4565 դիտում

Կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ

Նախարարն ընդունել է Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

«Արմենիա» ավիաընկերության առաջիկա ծրագրերը` վարչապետի ու հիմնադիր-նախագահի քննարկման թեմա

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարի այցը՝ Ֆրանսիայի Հանրապետություն

Վարչական վարույթ օտարերկրյա ուսանողների նկատմամբ՝ կեսգիշերին հրավառություն անելու համար

ՀՀ-ն դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը զրկվել է Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից

Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքով քրգործը

Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը

Կկարողանանք պաշտպանվել Բրազիլիայի դեմ խաղում. Կոստա Ռիկայի գլխավոր մարզիչ

Գյումրիում կեսօրին այրվել է Դավիթ Հարությունյանի ավտոմեքենան

ԱԱԾ-ն շրջափակել է Շմայսի առանձնատունը, գործողություններ են իրականացվում. ԱԱԾ-ն հաստատում է

Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Որակավորվելու մեր շանսերը դեռ զրոյական չեն. Բրայան Ռուիսը՝ ՀԺ-ի հարցին

Հարցը վերաբերվել է եղբորս աղջկա անձնական կապերին. Վստրեչի Ապերը պատրաստվում է վերադառնալ

Ինչ է կատարվում ԵԿՄ-ում, ով կդառնա միության նախագահը. Սերժ Սարգսյանը՝ թեկնածուների շարքում