Նոր զարգացումներ Ալավերդցի Վահագնի կողմից կաշառք տալու գործով. կալանավորվել է ևս մեկ քննիչ

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի կողմից կաշառք տալու գործի շրջանակում նոր զարգացումներ են տեղի ունեցել:

Մեր տեղեկություններով՝ գործի շրջանակում կալանավորվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Արտակ Հովհաննիսյանը: Վերջինս մեղադրվում է Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր համագործակցության անդամների դրդմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մեր տեղեկություններով, Հովհաննիսյանը կապ է ունեցել Վահագն Աբգարյանի հետ եւ պարբերաբար տեղեկատվություն է փոխանցել նրան Կամո Փիրուզյանի սպանության գործից: Տեղեկատվության փոխանցումը եղել է այն ժամանակ, երբ Փիրուզյանի սպանության գործը ուղարկվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

Այսպիսով, այս գործի շրջանակներում կալանավորվածների թիվը հասավ երեքի. մասնավորապես՝ կալանքի տակ է գտնվում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ծառայողը ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը եւ ՀԿԳ քննիչ Արտակ Հովհաննիսյանը:

Երեքն էլ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով փետրվարին ազատվել էին զբաղեցրած պաշտոններից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր զրույցում հաստատեց ՀԿԳ քննիչ կալանավորման մասին տեղեկությունները, սակայն այլ մանրամասներ չհայտնեց: Ի դեպ նշենք, որ ՀՔԾ-ն ընդհանրապես սույն գործի շրջանակում որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Մեր տեղեկություններով, առաջիկայում այս գործի շրջանակներում եւս մեկ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ կհայտնվի մեղադրյալի աթոռին:

Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականին. նրա սպանության մեջ մեղադրվում է Վլադիմիր Դավթյանը, որին, ըստ մեղադրանքի պատվիրել է Վահագն Աբգարյանը: 

Ավելի վաղ գրել էինք, որ մեր տեղեկություններով, Վլադիմիր Դավթյանին ի սկզբանե նախաքննության ընթացքում, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա՝ առավելագույնը 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մեղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ՝  104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդումներով):

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

Տպել
3566 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում