Մեկ քայլ առաջ. Էգոյանը` «Ոսկե ծիրանի» նախագահ

13/03/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 11-ի համարում

Կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն այս տարի ղեկավարելու է երեւանյան «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնի ժյուրին: Դրա համար կինոռեժիսորի հետ համաձայնությունն արդեն ձեռք է բերված: Չի բացառվում նաեւ, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցադրվի նրա նկարահանած վերջին ֆիլմը: Համենայնդեպս, փառատոնի տնօրինությունը ֆիլմը հրավիրել է Երեւան: Պարզապես ամբողջ խնդիրն այն է, որ Էգոյանի վերջին գործը դժվար թե տեղավորվի ավանդական հայկական մտածողության մեջ  (այն հոմոսեքսուալիստների մասին է), ու թերեւս հենց դա է պատճառը, որ մինչ այժմ որոշված չէ «Ոսկե ծիրանին» դրա մասնակցության հարցը: Բայց մինչ կինոռեժիսորը կորոշի՝ հայոց ցեղասպանության մասին նկարահանած իր «Արարատ» ֆիլմից հետո արժե՞ իր նոր ֆիմը բերել Հայաստան, թե՞ ոչ, ծրագրեր կան, որ այդ ֆիլմը պետք է մասնակցի Կաննի միջազգային կինոփառատոնին:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Էգոյանը Կաննի կինոփառատոնին մասնակցել է 2003 թվականին, երբ հենց փառատոնի բացման օրը «Արարատ» ֆիլմի պատճառով Կաննում պայթեցվեց այն մեքենան, որի մեջ պետք է նստեին Էգոյանը, նրա կինը եւ հանրահայտ Շառլ Ազնավուրը: Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրանին», Կանադայում կինոռեժիսուրայի էտալոն համարվող Ատոմ Էգոյանը միակը չէ, որի մասնակցությամբ այս տարի «Ոսկե ծիրանի» տնօրինությունը որոշել է բարձրացնել կինոփառատոնի վարկը: Բանն այն է, որ «Ոսկե ծիրանը» թեեւ նախկինում էլ համարվում էր միջազգային կինոփառատոն, սակայն, ըստ էության, այն համահայկական կինոփառատոն էր: Բայց այս տարվանից «Ոսկե ծիրանն» իսկապես միջազգային է, քանի որ դրա մրցութային ծրագրերում ընդգրկվելու են նաեւ արտասահմանյան ֆիլմեր: Իսկ ֆիլմերը Երեւան են գալու հիմնականում միջազգային ամենահեղինակավոր ու խոշորագույն կինոփառատոններից:

Հետաքրքիր է, որ այդ ֆիլմերի մի մասը նկարահանված են հայ կինոգործիչների մասնակցությամբ: Օրինակ, կանադական «Սաբահ» ֆիլմը, որի ռեժիսորն է Ռուբա Նադան, իսկ գլխավոր դերակատարուհին՝ Արսինե Խանջյանը: Այս ֆիլմը ցուցադրվել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ժամանակ, եւ, ըստ այդ փառատոնի` FIPRESCI-ի (կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի) անդամ եւ «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի, «Սաբահ» ֆիլմի մեծ հաջողությունը պայմանավորված է եղել հենց Արսինե Խանջյանի դերակատարման հետ: Կամ` Ռոբեր Գետիկյանի վերջին` «Last Miteran» ֆիլմը, որ ներկայացված է եղել Ա կարգի խոշորագույն կինոփառատոններից մեկը համարվող Բեռլինի 55-րդ միջազգային կինոփառատոնին, անմիջապես Բեռլինից բերվելու է Հայաստան:

Հոգեբանական այս դրաման մասնակցելու է «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրին: Իսկ ցուցադրմանը ներկա է լինելու նաեւ հեղինակը: Երեւանյան երկրորդ միջազգային կինոփառատոնին կմասնակցեն նմանատիպ եւս մի քանի ֆիլմեր: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ կինոփառատոնի ժյուրին որոշել է նաեւ «Ոսկե ծիրանի» այս տարվա ժամկետները: Այն տեղի կունենա հուլիսի 12-17-ը: Կինոփառատոնին մասնակցելու համար հայտեր են ստացվել անգամ Մալազիայից, Նիկարագուայից, Նոր Զելանդիայից, Չիլիից, Արգենտինայից եւ այլն: Այս տարի, փաստորեն, համահայկական «Ոսկե ծիրանին» զուգահեռ սպասվող միջազգային մրցույթը տեղի է ունենալու երկու անվանակարգերում՝ խաղարկային ֆիլմերի եւ վավերագրական ֆիլմերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված կլինի տարբեր միջազգային մրցույթներում մրցանակներ շահած մոտ 12-15 ֆիլմերից:

Բացի մրցութային ծրագրից, «Ոսկե ծիրանի» ժամանակ նախատեսվում են նաեւ չինական եւ իրանական ֆիլմերի ցուցադրման առանձին ծրագրեր: Փառատոնի ժյուրին ընտրել է հատկապես այս երկրների ֆիլմերը, քանի որ դրանք վերջին 15 տարում ամենաաչքի ընկնող եւ զարգացող ֆիլմերն են, որոնք միջազգային կինոփառատոններում շահում են տասնյակ հարյուրավոր մրցանակներ:

Ի դեպ, իրանական ֆիլմերի ծրագրի ժամանակ ներկա է լինելու իրանական ժամանակակից կինոյի դասական Աբաս Քիա Ռոստամին, որի ֆիլմն անցյալ տարի Կաննի միջազգային կինոփառատոնում ստացավ Ոսկե արմավենու ճյուղ: «Ոսկե ծիրանի» շրջանակներում նախատեսվում է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը ու նաեւ լուսանկարների ցուցահանդեսը: Ի դեպ, այս տարի «Ոսկե ծիրանը» շատ քիչ գումար կստանա պետբյուջեից եւ կկազմակերպվի հովանավորների գումարներով, չնայած փառատոնի բյուջեն դեռեւս հստակ չէ: Հետաքրքիր է, որ միջազգային այս կինոփառատոնի կազմակերպչական ողջ աշխատանքները հիմնականում շարունակում են անել 3 հոգի՝ փառատոնի տնօրենը, ծրագրերի տնօրենը եւ գեղարվեստական տնօրենը: Այնինչ, օրինակ, Ռոտերդամի կինոփառատոնն ունի մոտ 200 աշխատող: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
1252 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել