Ոչ տեղական, ոչ ինքնակառավարում. պայքար Երեւանի համար

13/03/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 11-ի համարում

Վերջին ժամանակներս Հայաստանում ֆեոդալական կարգերի վերադարձին լուրջ տենդենց է նկատվում, երբ այս կամ այն համայնքի ընտրված պաշտոնյան իրեն համարում է այլեւս այդ համայնքի սեփականության վկայականի տերն ու հաջորդ բոլոր ընտրություններին պատրաստվում է հանդես գալ սեփականատիրոջ իրավունքով: Երբ լսում ես Երեւանի գործող թաղապետերին, որոնց գերակշիռ մասը հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններում կրկին առաջադրելու են իրենց թեկնածությունը, տպավորությունն այնպիսին է, որ այդ մարդիկ բրոնյա են արել տվյալ թաղն ու խիստ անձնական վիրավորանք են համարում մեկ այլ թեկնածուի՝ նույն համայնքում առաջադրվելու հանդգնությունը: Եւ քանի որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում կատաղի  պայքար գնալու է հիմնականում Երեւանի համայնքների համար, երեկ փորձեցինք պարզել, թե որ կուսակցություններն են պայքարելու Երեւանի համար:

Հնարավորություն եւ շանս ունենալու դեպքում, բնականաբար, որեւէ կուսակցություն չէր հրաժարվի որեւէ ու, մասնավորապես, Կենտրոն համայնքում իր թեկնածուն ունենալուց: Եւ, ի դեպ, թե՛ ՀՅԴ, թե՛ ՕԵԿ ներկայացուցիչները երեկ մեզ հետ զրույցում չբացառեցին, որ Կենտրոնում հնարավոր է առաջադրեն սեփական թեկնածուն: Այդուհանդերձ, հնարավոր թեկնածուների անուններ այս պահին կուսակցությունները չեն տալիս.

«Բոլորի համար էլ հասկանալի է, որ ՏԻՄ ընտրություններում հիմնական պայքարը գնալու է կոալիցիայի կուսակցությունների միջեւ, ու ես բնավ չեմ բացառում, որ այդ ընտրություններում լինելու են շահերի լուրջ բախումներ եւ ռազբորկաներ: Բնականաբար, դաշնակցությունը լուրջ մասնակցություն է ունենալու նաեւ թաղապետերի ընտրություններում, անկախ նրանից, թե ով է տվյալ համայնքն իր համար նախապես բրոնյա արել»,- ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` չբացառելով նաեւ Կենտրոն համայնքում դաշնակցական թեկնածու առաջադրելը: Սակայն, այս պահի դրությամբ, Կենտրոնի թաղապետի միակ հայտնի թեկնածուն գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանն է:

Ինչ վերաբերում է անցած ընտրություններում վերջինիս հիմնական մրցակից` ներկայումս ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին, ապա մեզ հետ զրույցում պարոն Զուրաբյանը բացառեց իր թեկնածության առաջադրումը, ասելով, որ այլ թեկնածուի հարցը քննարկվում է ՀՀՇ վարչությունում: Այս պահի դրությամբ որեւէ քաղաքական ուժ չի որոշել նաեւ սեփական թեկնածուն առաջադրել ընդդեմ Էրեբունու գործող թաղապետ Մհեր Սեդրակյանի: Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Ռուբեն Սինոյանի համար հոկտեմբերյան ընտրությունները բավական բարդ են լինելու: Մեր տեղեկություններով, այդ համայնքում իր թեկնածությունն է մտադիր առաջադրել «Հայմամուլի» նախկին տնօրեն, ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Հայկարամ Մխիթարյանը, որին սատարում է ՀՀԿ-ն:

Բավականին լուրջ պայքար է սպասվում նաեւ Արաբկիր համայնքում: Հայտնի է, որ գործող թաղապետ Լեւոն Հարությունյանը նախորդ ընտրություններում վայելել է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի աջակցությունը, որի հետ ՄԱԿ նախագահն իր հարաբերությունները խզեց` թաղապետի ընտրություններից շատ չանցած: Եւ քանի որ գործող թաղապետն այլեւս չի վայելում Արսենյանի համակրանքը, փետրվարի 22-ին կայացած ՄԱԿ-ի քաղխորհրդի նիստում քննարկվել են Արաբկիրի թաղապետի մի քանի թեկնածուների անուններ: Միայն ՄԱԿ-ից Արաբկիրում թաղապետ առաջադրվելու հայտ են ներկայացրել Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀԺԿ-ական, ներկայումս՝ ՄԱԿ կուսակցության անդամ եւ ՄԱԿ-ի Արաբկիրի տարածքային կազմակերպության քարտուղար Ֆելիքս Յայլոյանը: Բացի նրանից, ՄԱԿ-ից թաղապետ է ուզում դառնալ նաեւ գործարար Մաթեւոս Գեւորգյանը, որը ժամանակին առաջադրվել էր Արաբկիրում եւ պարտվել Կարեն Դեմիրճյանի հովանավորյալ Յայլոյանին:

Սակայն, ըստ տեղեկությունների, Գուրգեն Արսենյանի ընտրությունը կանգ է առել ՄԱԿ-ի անդամ Դավիթ Գյուլումյանի վրա, որը Շիրվանզադեի անվան դպրոցի նախկին տնօրենի որդին է: Արսենյանի այս ընտրությունը, ասում են, բոլորովին դուր չի եկել ՀԺԿ-ից ՄԱԿ սահուն անցում կատարած Ֆելիքս Յայոլյանին, որն ամենուր հայտարարում է, թե ինքն առանց որեւէ մեկի «դաբրոյի» էլ առաջադրելու է իր թեկնածությունը: Եւ քանի որ ՀՀԿ-ն էլ իր առջեւ խնդիր է դրել անել ամեն ինչ՝ Արաբկիրը Գուրգեն Արսենյանի կոնտրոլից հանելու համար, ուստի այդ համայնքում հիմնական պայքարը գնալու Է ՄԱԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ: Այս պահին դեռ ՀՀԿ-ն Արաբկիրում կոնկրետ թեկնածու չի ընտրել: Չի բացառվում սակայն, որ ՀՀԿ-ի ընտրությունը կանգ առնի գործարար Հովիկ Շահինյանի վրա, որը ժամանակին եղել է Ֆելիքս Յայլոյանի տեղակալն ու լուրջ ծառայություններ է մատուցել ՀՀԿ-ին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Այնուամենայնիվ, այստեղ կփորձի իր դիրքերը պահպանել նաեւ գործող թաղապետ Լեւոն Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Նոր Նորքին, չնայած գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանը համարվում է ՕԵԿ-ի թեկնածուն, սակայն, մեր տեղեկություններով, թաղապետ ընտրվելուց երկու ամիս անց նրա եւ ՕԵԿ ղեկավարության միջեւ ծագած որոշ խնդիրների պատճառով Դավիթ Պետրոսյանը դուրս է եկել ՕԵԿ-ից (ի դեպ, վերջինս ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանի որդին է): Այնպես որ, ՀՀԿ-ում չեն բացառում, որ Նոր Նորքում հնարավոր է պաշտպանեն այլեւս թաղապետին. սակայն՝ այլեւս ոչ թե որպես ՕԵԿ, այլ ՀՀԿ կադր: Իր թեկնածությունը կրկին առաջադրելու է նաեւ ՀՀԿ անդամ, Նորք-Մարաշի թաղապետ Վարազդատ Մկրտչյանն ու, ըստ Գալուստ Սահակյանի, իրենք սատարելու են իրենց կուսակցին: Կրկին առաջադրվելու է նաեւ Մալաթիա- Սեբաստիայի թաղապետ Աղվան  Գրիգորյանը, որը եւս ունի ՀՀԿ-ի «դաբրոն»:

Այդուհանդերձ, մեզ հետ զրույցում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները նշեցին, որ անկախ նրանից, թե ումն է ՀՀԿ-ի «դաբրոն», եթե իրենք տվյալ համայնքներում ունենան համապատասխան թեկնածու, միանշանակ առաջադրելու են իրենց թեկնածուին ու պայքարելու են հաղթանակի համար: Ինչ վերաբերում է Ավանին, ըստ հաստատված կարծիքի, այս համայնքում թաղապետի ընտրության գործում որոշիչ դեր ունի գործարար, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Չնայած, պետք է հաշվի առնել, որ Ավանը նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թաղն է, ու թաղապետի ընտրությունները գտնվելու են եթե ոչ անձամբ նրա, ապա նրա մերձավոր շրջապատի ուշադրության կենտրոնում: Բայց շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այստեղ թաղապետ ընտրվի «թաղային կոնսենսունսի» սկզբունքով, չնայած որեւէ բան այստեղ դեռ որոշված չէ:

Իսկ ի՞նչ է անելու ընդդիմությունը, որն արդեն իսկ հայտարարել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր ակտիվ մասնակցության մասին. «Ցավոք սրտի, Հայաստանում գործող տեղական ինքնակառավարման համակարգը չի համապատասխանում ՏԻՄ եվրոպական խարտիայի սկզբունքներին:  Մեզանում գործում են տեղական ֆեոդալիկները, որոնց թվում է, որ իրենք անփոխարինելի ու անպատժելի են: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա մենք ակտիվորեն մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին, բայց այս պահին կոնկրետ համայնքների ու թեկնածուների անուններ չենք նշում»,- ասում է «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Այսպիսով, մայիսի վերջից սկսած` Երեւանն ընկղմվելու է թաղապետական ընտրությունների հորձանուտը: Իր մրցակցին սեփական ռեյտինգով նոկաուտ անելու առաջին շեդեւրը խոստացել է ցուցադրել Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը: Բազմաթիվ այլ թեկնածուներ եւս արդեն խոստանում են հանրությանը մատուցել նոկաուտի ոչ պակաս գլուխգործոցներ:  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1329 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)