Ընդդիմադիրները խուճապի մեջ են, քննադատելու բան չեն գտնում. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համամիտ չէ, որ ընդդիմության պայքարի քայլերն անտեսանելի են: Սակայն նրա կարծիքով՝ լավ ընդդիմությունն այն է, որ կարողանում է խորհրդարանում իր օրենսդրական գաղափարները պարտադրել իշխանությանը:

«Փողոցային պայքարը նրանց ներքին օրակարգային խնդիրն է: Ես չեմ ուզում մեկնաբանել նրանց ներկուսակցական կամ ներդաշինքային խնդիրները»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասում է Շարմազանովը եւ անդրադառնում մարդկանց փողոց դուրս գալու պահանջին՝ նշում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ քաղաքացիներն իրավունք ունեն հանրահավաքներ իրականացնելու: ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այն գործողությունները, որոնք կլինեն Սահմանադրության շրջանակներում կընդունվեն, իսկ որոնք կլինեն հակասահմանադրական, ուրեմն անընդունելի են:

Այս օրերին, երբ խոսք է գնում փողոց դուրս գալու եւ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի մասին, իսկ իշխանական էլիտայի ներկայացուցիչն ասում է, որ հակասահմանադրական քայլերը կորակվեն անընդունելի, միանգամից հիշողության մեջ արթնանում է այն փաստը, որ 2008 թվականի Մարտի 1-ին էլ խաղաղ ցուցարարների գործողությունները որակվեց հակասահմանադրական: Շարմազանովի խոսքերն ինչ-որ տեղ նաեւ մեսիջ են ընդդիմությանը, որ հարկ եղած դեպքում իշխանությունը կօգտագործի իր բոլոր լծակներն՝ ընդդիմության քայլերը չեզոքացնելու համար:

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները տեւական ժամանակ «գազ» տված հայտարարում էին, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է՝ երկրի արտաքին անվտանգության բանակցային հարցի շրջանակներում: Այսուհետեւ, ՀՀԿ-ականները նշեցին, որ անփոխարինելի ասելով նկատի չունեն, թե եթե Սերժ Սարգսյանը չլինի, ապա աշխարհը շուռ կգա: ՀԺ-ն Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե սրանք արդյո՞ք հակասական կարծիքներ չեն Սերժ Սարգսյանի մասին:

«Անփոխարինելի մարդիկ կան, բայց երբ ասում եմ անփոխարինելի, չի նշանակում, որ, եթե այս կամ այն անձը չլինի, ուրեմն աշխարհը շուռ կգա: Ես ասել եմ, որ պառլամենտարիզմի համար Վահան Հովհաննիսյանն անփոխարինելի է, իսկ հիմա նրա տեղը երեւում է: Նույնն էլ Հայաստանի կառավարման համակարգում եւ ՀՀԿ-ի համար, որպես առաջնորդ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, քանի որ նրա գործունեությունը շատ էական է, շատ կարեւոր է եւ տվյալ պահին, որ ասում ենք անփոխարինելի, նկատի ունենք, որ նա լավագույնը կարող է իրականացնել այդ քաղաքականությունը»,- ասաց նա:

ՀՀԿ խոսնակը համամիտ չէ, որ հասարակության շրջանում խուճապ կա ՀՀԿ-ի թեկնածուի հետ կապված: Մասնավորապես, շատերը մտահոգված են այն հարցով, որ ՀՀԿ-ն կարող է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել 2018 թվականի վարչապետի պաշտոնի համար: Շարմազանովի խոսքերից ենթադրելի է, որ այս մասով խուճապ կա ընդդիմադիրների շրջանում, քանի որ իշխանության վարած քաղաքականությունն անթերի է, իսկ ընդդիմությունն այլեւս քննադատելու թիրախ չունի:

«Նման բան չկա: Որտե՞ղ եք խուճապ տեսել: Օպերայի միտինգը ցույց տվեց, որ խուճապ կա՞: Կարծում եմ, որ խուճապ կա այլ տեղ: Ես չեմ ուզում հիմա գնահատականներ հնչեցնել, բայց խուճապ փնտրեք, որտեղից, որ ձեր հարցը սկսեցիք: Մեր մոտ ու ժողովրդի մեջ խուճապ չկա: Ի՞նչ խուճապ, երբ Հայաստանը վերջին 10 տարվա ընթացքում լավագույն տնտեսական աճն է ապահովել, ԱՊՀ տարածքում լավագույն տնտեսական ցուցանիշներն ենք ապահովել՝ 7,5 տոկոս տնտեսական աճ: Միեւնույն ժամանակ խորացրել ենք առեւտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության հետ եւ միեւնույն ժամանակ ստորագրել ենք պայմանագիր Եվրոպական միության հետ: Եվրոպացի գործընկերներից որեւէ մեկը հարցականի տակ չի դրել Հայաստանի ժողովրդավար ընտրությունները, ավելին՝ ասել են, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է ճիշտ ընտրությամբ: Այստեղ որտե՞ղ կա խուճապ:

Ես կարծում եմ, որ խուճապ կա այն մարդկանց մոտ, ում հանգիստ չի տալիս հանրապետական կուսակցության, իշխանության, նախագահի վարած արդար, արդյունավետ ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Սա իրենց հանգիստ չի տալիս, սա է խնդիրը, որովհետեւ տեսնում են, որ պետք է քննադատեն, բայց քննադատելու բան չկա: Եվրասիական տնտեսական միություն մտանք, ԵՏՄ-ն իր դրական բաները տվեց, մյուս կողմից ԵՄ-ի հետ կնքեցին համաձայնագիր, մյուս կողմից նախագահը գնում է Ստրասբուրգ, իսկ եվրոպական պաշտոնյաներն ասում են՝ Հայաստանը գնում է ճիշտ քաղաքական ուղղությամբ: Խոսում են ինչ-որ քաղաքական բանտարկյալների մասին, որ որեւէ եվրոպական կառույց, ԵՄ դեսպան դրա մասին չի խոսում: Մենք չենք ասում, որ մեր երկրում ամեն ինչ լավ է, բայց վերջին տասը տարվա ընթացքում տնտեսական ու արտաքին քաղաքականության ցուցանիշները լավագույնն են: Եվ ինչպես նշեց մեր նախագահը, եթե կարողանանք առաջիկա  մի քանի տարիների ընթացքում ապահովել ներդրման, տնտեսական աճի տեմպեր, ուրեմն կարող ենք ունենալ շատ լուրջ հաջողություններ»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

Տպել
4271 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք