ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմերից որևէ մեկը չի պարտադրում իր դիրքորոշումը. Կոսաչով

Հայ-ռուսական հարաբերությունները դուրս են խորհրդարանական երկխոսությունից եւ նմանատիպ նիստերի ժամանակ բարձրացվում են այն հարցերը, որոնք ակտուալ են, հետաքրքրություն ունեն երկու ժողովուրդների ու խորհրդարանների համար:

Այս մասին Երեւանում ընթացող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստին հայտարարեց ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Կոսաչովը վստահ է, որ կողմերը պետք է կարողանան օգտագործել առավելագույն ներուժը՝ եւ՛ առանձնահատուկ հարցերի անդրադառնալով, եւ՛ ավելի լայն կոնտեքստում հարցեր քննարկելու համար: Ամենակարեւորը նա է, որ կողմերից որեւէ մեկը մյուսին չի պարտադրում իր դիրքորոշումը:

«Որեւէ մեկը չի խոսում այն մասին, որ պետք է պարտադրել մյուսին դիրքորոշումը: Մենք փոխանակում ենք մտքեր մեզ շրջապատող իրադարձությունների ու հարեւանների մասին՝ հաշվի առնելով նաեւ խոշոր կենտրոնների ու ինտեգրացիոն կառույցների վարած քաղաքականությունը, որոնք մանեւրում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի շուրջ»,- նշել է նա:

Անդրադառնալով կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, Կոսաչովը կենտրոնացրել է ուշադրությունը Եվրասիական տնտեսական միության կոնտեքստում համագործակցության վրա՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն հետաքրքիր ու դինամիկ զարգացող կառույց է, որն ունի ամենօրյա ուշադրության կարիք: Բայց կա խնդիր՝ ԵԱՏՄ-ն չունի խորհրդարանական հարթություն եւ սա հետագայում քննարկման թեմա է:

Տպել
738 դիտում

Շիրակի մարզի գյուղական համայնքների մեծ մասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

ԿԸՀ-ն ներկայացրել է 29 տեղամասի տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն

8/27 ընտրատեղամասում 895 քվեից 651-ը «Իմ քայլը» դաշինքին

Երեւանի 8/06 ընտրատեղամասում 926 քվեից 699-ը՝ «Իմ քայլը» դաշինքին

Օձունի 25/29 ընտրատեղամասում «Իմ քայլը 392, ՀՀԿ-ն՝ 65 ձայն են ստացել. նախնական արդյունք

Քանաքեռ ՀԷԿ-ի 4/2 ընտրատեղամասում «Իմ քայլը» 540 ձայն, ՀՀԿ-ն՝ 31

29/16 ընտրական տեղամասում «Իմ քայլն» առաջատար է. երկրորդ տեղում «ԲՀԿ»-ն է

Երեւանի 9/41 ընտրատեղամասի նախնական տվյալները․ «Իմ քայլը»՝ 459 ձայն

2/56 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ առաջատար է. նախնական արդյունք

Աղնջաձորի 36/17 տեղամասում եւս հաղթողը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Գյումրու 32/22 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

9/46 ընտրատեղամասում նախնական արդյունքները հայտնի են

Գյումրու 34/8 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ հաղթում է․ 904 ձայն

Դեբեդի 24/16 տեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն 17 ձայն ունի. նախնական արդյունք

Ալավերդու Սարահարթ թաղամասի 24/37 տեղամասում «Իմ քայլը» հաղթում է, երկրորդը ՀՀԿ-ն է

Քարոզարշավին ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց»ը

Դավթաշենում տեղակայված երկու տեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» բացարձակ հաղթանակ է տանում

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում միայն Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել արտահերթ ընտրություններին

Արագածոտնի 17/33 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

14/09 ընտրատեղամասում մոտ 300 քվեաթերթիկ է արդեն հանվել, 90 տոկոսից ավելին՝ 4 համարի