Արցախում մեկ տարվա ընթացքում ժամկետանց վարկերը նվազել են 33.8 տոկոսով

13/03/2018 schedule17:58

Արցախում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 147 միլիարդ 900.3 մլն դրամ, որոնք 2017թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են 25.6 տոկոսով:

Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նշվում է, որ վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք, 2017թ.-ի մարտի 1-ի համեմատությամբ, նվազել են 33.8 տոկոսով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 57.1 տոկոսը, որոնք 2017թ.-ի մարտի 1-ի համեմատությամբ աճել են 8.6 տոկոսով:

2018թ. մարտի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից եւ ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 101 միլիարդ 431.1մլն դրամ եւ, 2017թ.-ի մարտի 1-ի համեմատությամբ, աճել են 31.6 տոկոսով:

Ավանդների ընդհանուր ծավալում 77.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.3 տոկոսը` նպատակային ավանդները:

Տպել
412 դիտում

Վանաձոր-Վրաստան միջպետական ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Ավտովթար Երեւանում. կան վիրավորներ

Մարգար Եսայանն այցելել է Թուրքիայի հրեաների հոգեւոր առաջնորդին

Առաջիկա օրերին երեկոյան ժամերին ամենուր տեղումներ կլինեն. անձրեւ ու ամպրոպ է սպասվում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մինսկ

Լավրովն անդրադարձել է Ղարաբաղի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի 4 բանաձեւերին. լուծման տարբերակը

Մեսսիի Արգենտինան մոտ է մոտ է ԱԱ 2018-ը ձախողելուն

Երթևեկության ու կայանման կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմ

Սփյուռքի նախարարն ընդունել է Ռազմիկ Փանոսյանին եւ Համազասպ Դանիելյանին

Ոստիկանապետը, ԱԱԾ պետն ու վարչապետը՝ ոստիկանության զորքերի 26-ամյակին (լուսանկարներ)

Նոր մանրամասներ՝ Գեւորգ Կոստանյան Արմեն Դանիելյան հեռակա սկանդալային բանավեճից

ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին ամբողջական սատարումը

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցցանցերում դրսևորվող վերաբերմունքը

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ու 10-ամյա աղջնակի հանդիպման տեսանյութը

Մարզերի երեխաներն Ազգային պատկերասրահում. ներառված էին խոցելի ընտանիքների երեխաները

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Մաքսազերծման մենաշնորհին կփոխարինի քաղաքակիրթ պետական ընկերությունը

Նախարարին սխա՞լ են զեկուցել. Արխիվի աշխատակիցներն ատամներով պահում են Ամատունի Վիրաբյանին

Կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի