«Թուֆենկյան»-ի միջոցներով հաշմանդամ ազատամարտիկին Պատարայում առանձնատուն է տրամադրվել

13/03/2018 schedule18:19

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Պատարա գյուղում արցախյան ազատագրական պայքարի ժամանակ վիրավորված երկրորդ կարգի հաշմանդամ Արարատ Ավանեսյանի ընտանիքն այսօր բնակարանամուտ է նշել:

«Արցախպրես»-ի հետ զրույցում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասել է, որ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագիրը ծանր պայմաններում հայտնված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակ ունի. այն գործում է 2016 թվականի ապրիլից:

Ռ. Դուդակլյանի խոսքով՝ Արցախի վիրավոր զինվորների ընտանիքների համար ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել, կառուցվել և վերանորոգվել 9 տուն: Նա նշել է, որ մինչ այժմ ծրագրում ներառված 9 ընտանիքն էլ ապրում էր սոցիալական ծանր իրավիճակում՝ չունենալով կենցաղային պայմաններ:

Ռ. Դուդակլյանն ասել է, որ հիմնադրամի միջոցներով Արարատ Ավանեսյանի ընտանիքի համար գնվել է տունը, կառուցվել և վերանորոգվել տան խոհանոցը, սանհանգույցը, աստիճանները, տեղադրվել նոր եվրոպատուհաններ, դռներ և այլն:

«Արարատը մեկն է այն նվիրյալ ազատամարտիկներից, ում շնորհիվ այսօր մենք ապրում ենք ազատ հայրենիքում: Նման ընտանիքներին սատարելը յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունն է»,- ասել է Ռ. Դուդակլյանը:

1993 թվականի փետրվարի 5-ին վիրավորված Արարատ Ավանեսյանը, ով ապրում է կնոջ և 3 դստեր հետ, իր խոսքում ասել է, որ մինչ օրս քայլում է հենակների օգնությամբ և ի վիճակի չէ ֆիզիկական աշխատանքներ կատարել:

«15 տարի շարունակ սեփական տուն չունեիք, ապրում էինք ուրիշի տներում: Ստանում եմ ընդամենը 84 հազար դրամ թոշակ, որը չի հոգում մեր ապրուստի մինիմալ ծախսերը: Շնորհակալություն ենք հայտնում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին մեզ՝ վերանորոգված սեփական տնով ապահովելու համար»,-ավելացրել է Ա. Ավանեսյանը:

Արարատի կինը՝ Կարինե Ավանեսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր սրտացավ են եղել իրենց նմանների հանդեպ:

Բնակարանամուտի արարողությանը ներկա Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն էլ խոստացել է, որ իրենց կողմից այդ ընտանիքին կտրամադրվի փափուկ կահույք:

Առանձնատան բացմանը ներկա էին նաև Պատարայի համայնքի ղեկավար Կարեն Արզումանյանը, «Թուֆենկյան» հիմնադրամի աշխատակիցներ:

Նշենք, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի վերոնշյալ ծրագրով մինչև տարվա վերջ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում և Մարտունու շրջանի Կարմիր շուկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս 2 բնակարան:

Տպել
715 դիտում

Հարցում. 93 տոկոսանոց բոյկոտ

Հպարտ եմ, որ ծառայել եմ եւ պատրաստակամ եմ կրկին իմ ծառայությունը բերել․ Լեւոն Մնացականյանի խոսքը՝ բանակի անձնակազմին

ՀՀ-ում սոճիները չեն հատվում կամ հատվում են միայն կառավարության որոշմամբ

Ալեքսեյ Շոր. «Հանդիսատեսին հետաքրքրում է, թե ինչ երաժշտություն է ստեղծվում այսօր»

Տեղի ունեցավ «Ձյունանուշ» մանկական հեքիաթի պրեմիերան

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին տնօրենին Բակո Սահակյանն այլ պաշտոնի նշանակեց

Ջալալ Հարությունյանն՝ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ

Արցախի պաշտպանության բանակի նոր հրամանատարը

Արդեն նախկին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի. որոշումը կայացված է

Հայտնի են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը

Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից. պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի հաստատում

Ինչու է օրենքը միայն Չալդրանյանի վրա տարածվել. տնօրենները կզրկվե՞ն գեղղեկավարի պաշտոններից

«Դարի գործարքը»՝ քառորդ դար անց. ամերիկյան ընկերությունները հեռանում են Ադրբեջանից

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներ եւ մառախուղ, ձյուն

«Արսենալն» 1-ին տեղով Եվրոպա լիգայի փլեյ-օֆ անցավ. Մխիթարյանը չմասնակցեց «Քարաբագի» խաղին

Խոզերի աֆրիկյան ժանտախտը, թռչնագրիպը կանխելու համար կասեցվել է խոզի եւ թռչնամսի ներմուծումը ՌԴ-ից

Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա»-ի 2019-2021 թթ. 29 մլրդ 598,4 մլն դրամ ծավալով ներդրումային ծրագրին

Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը. Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել նրա հետ

Աշխարհը բարության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի. Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժին նվիրված համերգի

ՊՆ Kia-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, մյուս մեքենան մեծ արագությամբ անցել է վրայով