Մինչեւ վերջին շապիկը հանում են. հաշմանդամություն ունեցող թոշակառուն այլեւս դեղ չի ստանում

Մի քանի օր առաջ «Հայկական ժամանակի» խմբագրություն ահազանգած քաղաքացի Աիդա Սուքիասյանը դժգոհում էր, որ զրկվել է իրեն հասանելիք դեղերից, որոնք տարիներ շարունակ տարածքային պոլիկլինիկայից ստացել է անվճար:

Նա նշում էր, որ կենսաթոշակառու է, երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, ստացել է «Պրեդուկտալ MR» եւ «Պրեստանս», բայց հունվարի մեկից դեղերի տրամադրումը դադարեցվել է: Պատճառաբանությունը, ըստ քաղաքացու, հետեւյալն է՝ պետությունը չունի հնարավորություն: «Սպասում են՝ բոլորը մեռնեն: Գիշերները չեն քնում, մտածում են՝ ոնց կողոպտեն ժողովրդին: Մինչեւ վերջին շապիկը հանում են»,- իշխանությունների գործելաոճի իր գնահատականը տվեց կենսաթոշակառուն: Նրա փոխանցմամբ, իրեն անհրաժեշտ սրտի ու ճնշման դեղերից մեկն արժե ավելի քան 5000, մյուսը՝ ավելի քան 6000 դրամ, որոնք գնելը դժվար է լինելու:

Քաղաքացու բողոքի առնչությամբ գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել՝

  • ինչ որոշման հիմքով է, որ այլեւս չեն տրամադրվում նշված դեղերը
  • ինչու է առաջացել այդ որոշման անհրաժեշտությունը
  • քանի քաղաքացի է, ըստ այդմ, զրկվել պետպատվերով դեղ ստանալու իրավունքից եւ ինչ ժամանակահատվածում (նաեւ այս տարվա հունվարի 1-ից քանի քաղաքացի է զրկվել այդ իրավունքից)

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ Աիդա Սուքիասյանին նախկինում տրամադրված դեղերը ընդգրկված չեն ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում: Իսկ այդ ցանկից դուրս դեղեր տրամադրելու իրավունք ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններն այլեւս չունեն, ինչը նախկինում արվում էր համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Պարզվում է՝ քանի որ հիմնական ցանկից դուրս դեղ ստանալու հնարավորությունից քչերն էին օգտվում, ընտրվել է այդ իրավունքը իսպառ վերացնելու տարբերակը:

«Այս հրամանի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ոչ բոլոր անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության ներկայացուցիչներն էին օգտվում հանձնաժողովային կարգով դեղեր ստանալու իրավունքից»,- գրել է Նելսոն Զուլոյանը, ինչից պարզ չի դառնում՝ մարդիկ այդ հնարավորությունից չէին օգտվում պետության ֆինանսական միջոցների սղությա՞ն պատճառով, թե՞ նրանց առաջ ստեղծվում էին արհեստական խոչընդոտներ:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը նաեւ տեղեկացնում է, որ ներկայումս մշակվում եւ վերանայվում է Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը: Թե ինչ փոփոխություն այն կկրի, կհամալրվի, թե ընդհակառակը, գրության մեջ չի մանրամասնվում:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Հայաստանում, ընդհանուր առմամբ քանի քաղաքացի է զրկվել դեղ ստանալու իրավունքից, նշվում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող տրամադրել տեղեկատվություն, թե քանի քաղաքացի է զրկվել ցանկից դուրս դեղեր ստանալու իրավունքից, քանի որ բնակչությունը անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերը ձեռք է բերում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով»:  

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

Տպել
1336 դիտում

Սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժեշտ է նոր շունչ, թարմություն, երիտասարդական մոտեցումներ

Մշակույթի նախարարը պարզաբանում է՝ ինչու «Սայաթ-Նովա» անսամբլին գումար չեն հատկացրել

Կոտայքի մարզպետն իր մոտ է կանչել դպրոցի տնօրենին, հորդորել բողոքարկել ընտրության արդյունքները ԿԳՆ-ում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը