Ա. Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի, Չեխիայի նախագահները, Ֆիլիպպո Գրանդին՝ ՄԱԿ-ից

ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել  Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ:

Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում  Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են,  և  դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև դարերի շարունակ ձեւավորված բարեկամական հարաբերությունները ապագայում ևս  ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել  նաեւ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարևոր գործընկեր է և դաշնակից։ Նախարարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին և տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։

Հայաստանը  կարևոր գործընկեր է նաեւ  բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև։ Հեռանկարներ կան նաև Արևելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀ-ն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից և չափազանց օգտակար ձևաչափ մեր հարևանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ  ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ:

 

Տպել
637 դիտում

Շիրակի մարզի գյուղական համայնքների մեծ մասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

ԿԸՀ-ն ներկայացրել է 29 տեղամասի տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն

8/27 ընտրատեղամասում 895 քվեից 651-ը «Իմ քայլը» դաշինքին

Երեւանի 8/06 ընտրատեղամասում 926 քվեից 699-ը՝ «Իմ քայլը» դաշինքին

Օձունի 25/29 ընտրատեղամասում «Իմ քայլը 392, ՀՀԿ-ն՝ 65 ձայն են ստացել. նախնական արդյունք

Քանաքեռ ՀԷԿ-ի 4/2 ընտրատեղամասում «Իմ քայլը» 540 ձայն, ՀՀԿ-ն՝ 31

29/16 ընտրական տեղամասում «Իմ քայլն» առաջատար է. երկրորդ տեղում «ԲՀԿ»-ն է

Երեւանի 9/41 ընտրատեղամասի նախնական տվյալները․ «Իմ քայլը»՝ 459 ձայն

2/56 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ առաջատար է. նախնական արդյունք

Աղնջաձորի 36/17 տեղամասում եւս հաղթողը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Գյումրու 32/22 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

9/46 ընտրատեղամասում նախնական արդյունքները հայտնի են

Գյումրու 34/8 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ հաղթում է․ 904 ձայն

Դեբեդի 24/16 տեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն 17 ձայն ունի. նախնական արդյունք

Ալավերդու Սարահարթ թաղամասի 24/37 տեղամասում «Իմ քայլը» հաղթում է, երկրորդը ՀՀԿ-ն է

Քարոզարշավին ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց»ը

Դավթաշենում տեղակայված երկու տեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» բացարձակ հաղթանակ է տանում

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում միայն Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել արտահերթ ընտրություններին

Արագածոտնի 17/33 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

14/09 ընտրատեղամասում մոտ 300 քվեաթերթիկ է արդեն հանվել, 90 տոկոսից ավելին՝ 4 համարի