Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում սկսել են բուժվելու գալ նաեւ թուրքերը

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում տարիներ առաջ միայն հայերն էին բուժվում: Հիմա սկսել են բուժվելու գալ ոչ միայն թուրքերն ու Թուրքիայում ապրող մյուս ազգերը, Թուրքիայում աշխատող դիվանագետները, այլև Թուրքիայից դուրս ապրող մարդիկ: Հատկապես արաբական երկրներից, Արևելյան Եվրոպայից, Գերմանիայից:

Սուրբ փրկիչ ազգային հիվանդանոցը հիմնադրվել է 1832-ին Գազազ Արթին ամիրա Բեզջյանի նախաձեռնությամբ և սուլթան Մահմուդ 2-րդի օժանդակությամբ:

«Հիմա մենք միայն Ստամբուլում չէ, ամբողջ Թուրքիայում լավագույն բժշկական հաստատությունների թվում ենք: Բարձր և վստահելի դիրք ունենք: Միայն իմ բաժանմունքի մասով խոսեմ` գինեկոլոգիայի և օնկոլոգիայի բաժնով հայկական հիվանդանոցը Ստամբուլում ոչ թե լավագույնների թվում է, այլ թիվ 1-ն է»,- «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գլխավոր գինեկոլոգ Հակոբ Չիլինգիրյանը:

Հարցազրույցից առաջ նա խնդրել է իրեն ներկայացնել ոչ թե Yakup Çilingar, ինչպես գրված է իր ընդունարանի դռանը, այլ ազգանունի հայկական վերջավորությամբ:

Հակոբ Չիլինգարյանի հետ զրույցը եւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի մասին նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 15-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
664 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան