Վիգեն Սարգսյանը չի ափսոսում, որ քաղաքացուն բոշա է անվանել. դա համարում է սադրանք

Պաշտպանության նախարարի կողմից «բոշան դու ես» պիտակին արժանացած ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը հակադարձում է Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքն ափսոսում է օգտատիրոջ սադրանքին ենթարկվելու համար:

Պաշտպանության նախարարը «Ռազմինֆո»-ի հետ զրույցում նախօրեին անդրադարձել էր օգտատիրոջը բոշա անվանելու միջադեպին: «…Ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի և պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը` համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

«Նախքան դիմացինի մասին արտահայտվելը Վիգեն Սարգսյանը ուշադրություն թող դարձնի իր բառապաշարին, թե մոռացել է ինչ անպարկեշտ ու լկտի արտահայտություն էր ասում լրագրողի հասցեին»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Պետրոս Սարգսյանը, որը շաբաթներ առաջ դիմել էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Վիգեն Սարգսյանի արտահայտության մեջ էթիկայի խախտում գտնելու նպատակով:

Վիրավորված օգտատերը հիշեցնում է նախարարին, որ ոչ թե տասնյակ մարդիկ էին իրենց դժգոհությունը արտահայտվում դրամահավաքի վերաբերյալ, այլ հազարավոր մարդիկ, որի հետո Վիգեն Սարգսյանը ջնջում էր նրանց գրառումները իր էջից, իսկ վերջում իր գրառման տակի մեկնաբանությունների բաժինը։ «Ինչ մնում է սադրանքին ու բառապաշարին, ապա ասեմ՝ ես արտահայտել եմ իմ տեսակետը երևույթի մասին ու չեմ պատրաստվում փոխել այն: Անկախ հանգամանքներից պետությունը պետք է հոգա զինվորի մասին, թե՞ ազգ-բանակ ասելով իրենք նկատի ունեն թալանը, որի օրինակները շատ են (գոմեշի միս, թանկարժեք մեքենաներ, կարագի փոխարեն մարգարինի մատակարարում, 80-ականների զենք եւ այլն)»,- նշեց Պետրոս Սարգսյանը:

Տպել
1055 դիտում

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը