Կարեն Կարապետյանն էլ սպիտակ ձիու վրա չէ, կինոյի տղեն այլեւս Սերժ Սարգսյանն է

ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Լիբանան, անշուշտ, ուշագրավ է: Ուշագրավ է միանգամից երկու տեսանկյունից:

Նախ՝ Լիբանանը Հայաստանի համար իրոք կարեւոր գործընկեր է, բարեկամ երկիր է: Լիբանանը այն երկրների շարքում է, որտեղ հայկական սփյուռքի ազդեցությունը քաղաքական եւ տնտեսական կյանքում շատ մեծ է: Լիբանանի ներկայությունն էլ Հայաստանի տնտեսական կյանքում շոշափելի է: Օրինակ, ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրի բանկային համակարգում լիբանանյան ծագումով ներդրումների ծավալը 17 միլիարդ դրամ է, եւ այս ցուցանիշով Լիբանանը երրորդն է՝ ԱՄՆ-ից ու Կիպրոսից հետո: Իսկ իրական հատվածում ներդրումների զուտ հոսքերի ցուցանիշով Լիբանանը 7-րդն է՝ 238 միլիարդ դրամով: Նրանից մի քիչ առաջ է Կանադան, մի քիչ ետ՝ ԱՄՆ-ն: Այլ կերպ ասած, զուտ տնտեսական տեսանկյունից Լիբանանը շատ կարեւոր երկիր է Հայաստանի համար: Իսկ քաղաքական առումով հարաբերությունները առանց վարանելու կարելի է բնութագրել որպես ընդգծված բարեկամական: Կարեն Կարապետյանի այս այցը իրոք հագեցած էր: Նա քննարկումներ է ունեցել այդ երկրի նախագահի, վարչապետի հետ: Հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ, հայ համայնքի ներկայացուցիչների, գործարարների հետ եւ այլն:

Բայց կա եւս մի հանգամանք, որը վարչապետ Կարեն Կարապետյանի այցը դարձնում է առավել ուշագրավ: Խոսքը այդ այցի լուսաբանման մասին է: Իշխանական լրատվամիջոցները այս այցին տվել են երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական նշանակություն: Պատկերավոր ասած՝ այս այցի մասին ռեպորտաժները տեղադրում են լրատվական թողարկումների վերջերում: Այսպես ասած, կորցնում են:

Մեջբերենք այսպիսի մի տեքստ.  «2017 թ. ունեցել ենք հետեւյալ մակրոտնտեսական ցուցանիշները. տարին ավարտել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով. սա շատ ավելի բարձր թիվ է, քան մենք պլանավորել էինք: Եվ այդ 7.5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջանի որեւէ երկրում. ամենաբարձրն է ԱՊՀ երկրների մեջ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միությունում, ամենաբարձրն է տարածաշրջանում մեր հարեւան երկրների հետ համեմատած: Արդյունաբերության աճը 12.6 տոկոս է, առեւտրաշրջանառության աճը՝ 14 տոկոս, ծառայությունների աճը՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճը՝ 24 տոկոս: Ռեկորդային արտահանման ցուցանիշ ենք գրանցել վերջին 25 տարվա ընթացքում. արտահանման աճը կազմել է 25.2 տոկոս, ներմուծման աճը՝ 27.8 տոկոս, ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 26.9 տոկոս: Հունվար ամսվա թվերը վկայում են այն մասին, որ այդ տենդենցը շարունակական է լինելու եւ աճի միտում ունի: 2017 թ. հունվարի համեմատ 2018 թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով ունենք 10.2 տոկոս աճ, 13.9 տոկոս արդյունաբերության աճ, 15.2 տոկոս ծառայությունների աճ, 17.3 տոկոս առեւտրի ներքին շրջանառության աճ, 19.7 տոկոս շինարարության աճ: Արտահանումն աճել է 45.2 տոկոսով, ներմուծումը՝ 48.9 տոկոսով, արտաքին առեւտրի շրջանառությունը՝ 47.6 տոկոսով: Եթե մենք 2018 թ. հունվարը համեմատենք 2016 թ. հունվարի հետ, ապա արտահանման աճը 197 տոկոս է, ներմուծման աճը՝ 220 տոկոս, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 211 տոկոս ընդամենը 2 տարվա ընթացքում: Դրան նպաստել են այն բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք եւ որոնք շարունակական են լինելու: Վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից եւ, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»:

Կարեւոր չէ, թե բերված թվերը որքանով են իրական, որքանով են նկարված, որքանով են ազդում բնակչության վրա...: Բայց եթե մի որոշ ժամանակ առաջ իշխանական լրատվամիջոցների տրամադրության տակ լիներ որեւէ պաշտոնյայի կողմից արտաբերված այսպիսի տեքստի տեսագրությունը, դրանով կսկսվեին լրատվական թողարկումները: Թողարկումից հետո մի հատ էլ առանձին ռեպորտաժ եթեր կհեռարձակվեր: Հետո օրվա ընթացքում այդ ամենը կկրկնվեր մի 10 անգամ: Հետո դրա շուրջ քննարկումներ կանեին եւ այլն, եւ այսպես շարունակ: Իսկ հիմա այս տեքստը տեղ է գտնում լրատվականներում այնպես՝ այնքանով, որքանով: Ու դրա պատճառը մեկն է՝ այս տեքստը ասում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա այլեւս «կինոյի մեջի տղան չէ», «սպիտակ ձիու թամբին» նա չէ այլեւս: Նա այդպիսին էր մեկ-մեկուկես տարի առաջ: Այն ժամանակ ուրիշ էր՝ նա «սպիտակ ձիով» եկել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին մի քիչ լրացուցիչ ձայներ բերելու համար, որպեսզի ընտրակաշառքների համար նախատեսված հարյուրավոր միլիոն դոլարներից մի քիչ խնայեն: Նա արեց իր գործը ու հիմա արդեն նրան պետք է շտապ իջեցնել սպիտակ ձիուց: Հակառակ դեպքում նա կարող է ոչ թե օգնել, այլ նույնիսկ խանգարել: Եթե հասարակության մի 0.1 տոկոսն էլ Կարեն Կարապետյանի մեջ տեսնի Սերժ Սարգսյանին այլընտրանք ՀՀ ապագա վարչապետի պաշտոնում, ապա դա արդեն վտանգավոր է:

Նման տեքստեր արտաբերելու ժամանակը արդեն «ճաճանչափայլինն է», «արեգակինն է», «անփոխարինելիինն է»... Սերժ Սարգսյանինը՝ մի խոսքով: Հիմա կրկին նա է «կինոյի մեջի տղեն»: Միակ «տղեն»: Եվ տեսանելի ապագայում հենց նա է լինելու այդպիսին: Մյուսներն արդեն էպիզոդներում են: Ու կինոն այնքան է կենտրոնացած մեկ դերասանի վրա, որ էպիզոդներում գործողները ընդամենը ունենալու են մի չնչին գործառույթ՝ ապահովել «կինոյի մեջի տղու» անփոխարինելիությունը: Իսկ հանդիսատեսն էլ այնքան է ձանձրանալու այդ սերիալից, որ շունչը պահած սպասելու է, թե երբ է կինոն պրծնելու:

Խմբագրականը տպագրվել է«Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում: 

Տպել
5011 դիտում

28-ամյա երիտասարդի Էլեկտրահարումը ՋՕ-ն եւ ՀԷՑ-ը իրար վրա են բարդում. քրեական գործ է հարուցվել

Լուրեր կան, որ N46 երթուղայինները շուտով չեն գործի. քաղաքապետարանում տեղեկություն չունեն

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին

Շուրջ 10 մլն դրամի վնաս․ Մխչյանում ոռոգման ջրի խողովարկների ապօրինի միացումների դեպքով քրգործ է հարուցվել

Արցախի եւ Հայաստանի միջեւ առաջիկայում կկնքվի ռազմաքաղաքական դաշինք․ Բալասանյան

Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով առաջադրվելու է թիվ 3 ընտրատարածքում

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները

ԱԺ-ում ավարտվեցին բյուջեի քննարկումները. չորս օրից նախագիծը կդրվի քվեարկության. բազային կենսաթոշակն ավելանալու է

Մի վաճառեք ձեր ձայնը․ այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը Հայաստանում․ Սվիտալսկի

Արտակարգ դեպք Երեւանում․ կրակոցներ են արձակել ՊՆ գնդապետի մեքենայի ուղղությամբ

Մեծ կարեւորություն ենք տալիս վերականգնվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը․ Տիգրան Ավինյան

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով․ կարագում բացակայել է կովի կաթը

ՀՀ եւ Իրանի գլխավոր դատախազները ստորագրել են երկու համագործակցության ծրագիր

Դավիթ Սանասարյանի բացած դուռը փակվել է. Մարալիկում բողոքի ակցիան ընդդեմ Արտակ Գեւորգյանի վերսկսվել է

«Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտվել են խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր․ ՊԵԿ

ՀՀ-ում երկրորդ կյանք են տալիս պոլիէթիլենից տոպրակներին, պլաստիկին եւ կենցաղային այլ թափոններին (տեսանյութ)

Ինձ համար ցավոտ թեմա է. Մարտիրոսյանը դոպինգ սկանդալի ու օլիմպիական բրոնզից զրկվելու մասին

ՀՀ բնակիչները կասկածվում են Մեծ Բրիտանիայում կրիպտո-խարդախության համար