Լայնածավալ զորավարժություննե՞ր, թե՞ քարոզարշավ

Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց «խոշորամասշտաբ» զորավարժության մեկնարկի մասին: Դրան, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, ներգրավված է լինելու նոր զինտեխնիկա: Զորավարժությունը կշարունակվի մինչեւ մարտի 17-ը:

Պաշտոնական Բաքուն, իհարկե, երբեւէ աչքի չի ընկել հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների պարտաճանաչ եւ պատշաճ պահպանմամբ, ուստի զարմանալի չէ, որ այս անգամ եւս Ադրբեջանը չի տեղեկացրել զորավարժության անցկացման մասին: Այդ առիթով ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր. «Հատկանշական է, որ Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 կետը (որոշակի ռազմական գործունեության մասին նախապես տեղեկացնելը, ներգրավված զորքերի քանակի եւ ռազմական տեխնիկայի մասով»:

Վերոնշյալ կետը պահանջում է տեղեկացնել ռազմական գործունեության մասին այն դեպքերում, երբ դրանում ներգրավված է առնվազն 9000 մարդ` ներառյալ աջակցող զորքերը, կամ առնվազն 250 տանկ, կամ առնվազն 500 զրահամեքենա, կամ առնվազն 250 հրետանային միջոց (100մմ եւ ավելի տրամաչափով):

Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության զորավարժությանը ներգրավված են լինելու շուրջ 25 000 զինծառայողներ, 250 միավոր զրահատեխնիկա, շուրջ 1000 միավոր հրետանային միջոց եւ 50 միավոր ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Նույն կառույցի հայտարարության համաձայն զորավարժությունների սցենարը ենթադրում է պայմանական հակառակորդի հարձակման հետ մղում, ապա հակահարձակում:

Ռազմինֆո մասնագիտացված կայքի Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի կարծիքով այս զորավարժությունը տարբերվում է նախորդներից հենց սցենարի առումով: «Նրանք դիտարկում են այն տարբերակը, որ պայմանական հակառակորդը կարող է նպաստավոր դիրքեր, բնագծեր գրավել իրենցից: Սա իրենց գծից շեղում է, որովհետեւ իրենք մշտապես փորձում են ցույց տալ, որ մի քանի անգամ գերակշռում են եւ ավել են ամեն ինչով», - ասել է վերլուծաբանը «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հրավիրած ասուլիսի ընթացքում:

«Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը իր «Զորավարժություններ Ադրբեջանում. որո՞նք են հիմնական խնդիրները» հոդվածում զորավարժության լուծելիք խնդիրների երեք խումբ է առանձնացրել: Նախեւառաջ դրանք անմիջականորեն ռազմական խնդիրներն են՝ զորքերի փորձառաթյան առումով, ինչպես նաեւ արտասահմանյան, մասնավորապես, ըստ որոշ աղբյուրների, զորավարժության կազմակերպման փուլում ժամանած թուրք հրահանգիչների փորձի փոխանցումը ադրբեջանցիներին:

Փորձագետը նշում է Ալիեւի նախընտրական արշավի գործոնը: Ըստ Մինասյանի, չնայած նրան, որ Ալիեւի հաղթանակը առաջիկա նախագահական ընտրություններում կասկած չի հարուցում, այդուհանդերձ քաղտեխնոլոգները կրկին սկսել են շահարկել «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» միֆը:

Երրորդ խումբը, Մինասյանի կարծիքով, արտաքին քարոզչության խնդիրներն են. «Ադրբեջանի կողմից «մկանների ցուցադրումը» մի կողմից նպատակ ունի սեփական հանրության շրջանում ամրապնդել սեփական «անպարտելիության» թեզը, մյուս կողմից պարտվողական տրամադրություններ տարածել Հայաստանի եւ Արցախի հանրային շրջանակներում»:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքով այս զորավարժությունները նոր զինատեսակների փորձարկման նպատակ են հետապնդում: Նա նաեւ նշել է, որ մենք պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքին դիմագրավելու. «Հայաստանը պետք է բաց տեքստով հայտարարի, որ N1-ի է բերում իր զորքերը, Արցախը նույնպես, քանի որ չկա որեւէ վստահություն Ադրբեջանի այսօրվա վարքագծի հանդեպ», - ասել է Պողոսյանը:

Այս առումով ուշագրավ է, որ ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ տանկային վարժանքներ են մեկնարկել Արցախում: Իհարկե, դրանք իրենց ծավալով զիջում են ադրբեջանական զորավարժություններին, բայց վարժանքների միայն փաստը բավարար մեսիջ է հակառակորդին հասկացնելու, որ հայկական կողմը ձեռքը պահում է զարկերակին:

2016 թ. ապրիլը միգուցե հենց այսպիսի մեսիջների բացակայության հետեւանք էր: Սակայն, որքան էլ նմանատիպ մեսիջները բավական լինեն բանակի զգոնությունը փաստելու համար, դրանք խիստ անբավարար են հակառակորդին սաստելու, նախահարձակ լինելու ցանկությունը վերացնելու տեսանկյունից: Թվիթերում արված հայտարարություններն առավել եւս:

Ադրբեջանին ռազմական գործողություններից հետ պահելու համար անհրաժեշտ է դիվանագիտական կոշտ, բարձրաձայն եւ թիրախային հայտարարություններ զուգորդված Արցախում զորքերի ակտիվ տեղաշարժով: Նախնական փուլում դա կարող է ստիպել Ադրբեջանին հաջորդ անգամ կատարել 2011 թ. Վիեննայում ստորագրած փաստաթղթի դրույթները: Շարունակական բնույթ կրելու դեպքում, հնարավոր է, բերի զորավարժությունների քանակի նվազեցմանը: Հայկական կողմի նման գործողություններն, իհարկե, կշահարկվեն Ադրբեջանի ղեկավարության կողմից եւ ներքին լսարանին կներկայացվեն որպես հայկական կողմի թուլություն: Սակայն, նախ եւ առաջ դա այսպես թե այնպես արվում է եւ երկրորդ՝ Ադրբեջանի բնակչության տրամադրությունները իրավիճակ չեն փոխում:

Տպել
8195 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին