Պարոնայք ոստիկանե՛ր, դուք մեր եղբայրներն եք, վայր դրեք զենքերը. ծռերի կոչը ՊՊԾ գնդում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վերհսկողության տակ է պահել «Սասնա ծռեր» խմբի անդամներին, տեսանկարահանել նրանց բոլորի շարժը, գործողությունները: Դա արվել է արտաքին դիտում օպերատիվ- հետախուզական միջոցառումների շրջանակում:

Այսօր մեղադրող դատախազներ Արամ Արամյանը եւ Պետրոս Պետրոսյանը հրապարակեցին ԱԱԾ-ի կողմից ստացված տեսագրության զննության արձանագրությունները:

Մանավորապես պարզ դարձավ, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին ԱԱԾ-ն նկարահանումներ է իրականացրել գնդի շարահրապարակի, հսկիչ անցագրային կետի, Խորենացի փողոցի հատվածներում: Մասնավորապե մի քանի դրվագներում թվարկվում էր, թե օրինակ Պավել Մանուկյանը եւ խմբի մյուս անդամները ինչ գործողություններ են արել շարահրապակում, ինչպես նաեւ ինչպես են տեղի ունեցել ոստիկանական մեքենաների պայթյունները: Սրանք այն դրվագներն են, որոնց մասին պարբերաբար գնդի գրավման օրերին թե՛ ԱԱԾ-ն, եւ թե՛ ՀՀ ոստիկանությունը հայտարարություններ են տարածել:

Տեսանյութերից պարզ է, որ խմբի անդամներից մի քանիսը պարբերաբար դուրս են եկել գնդի տարածքից, շրջել Խորենացի փողոցով, քայլել դեպի Գլինկայի փողոցի հատված: Տեսագրություններում երեւացել են նաեւ այդ օրերին պատանդառված գործով աժմ տուժող Երեւանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը, ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ինչպես նաեւ Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Մասնավորապես, ըստ հրապարկվածի՝ Վալերի  Օսիպյանը եւ Վարդան Եղիազարյանը ՊՊԾ գնդի տարածքում շրջել են «Սասնա ծռեր» խմբի անդամների մի քանիսի ուղեկցությամբ, որոնք զինված են եղել ատրճանակներով եւ ինքնաձիգերով, քայլել են մի շինությունից մյուսը: Պատանդառված ՀՀ եւ Երեւանի փոխոստիկանապետերը եղել են մարտաբաճկոնով: Մեկ այլ տեսագրության համաձայն՝ ծռերից Պավել Մանուկյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Գագիկ Եղիազարյանը  եւ Արեգ Կյուրեղյանը դուրս են եկել ՊՊԾ գնդի հսկիչ-անցագրային կետից, քայլել դեպի Էրեբունու ոստիկանության բաժնի շենքի ուղղությամբ, որը մոտ է հսկիչ-անցագրային կետին, ապա վերադարձել՝ ձեռքներին ինչ-որ փաթեթով:

Տեսանյութերում նաեւ արձանագրվել է, որ խմբի անդամներից Պավել Մանուկյանը եւ Հովհաննես Վարդանյանը մոտեցել ու զրուցել են ՊՊԾ գնդին հարակից բնակելի տների մի քանի բնակիչների հետ: 

ԱԱԾ-ն տեսանկարահանել է նաեւ լրագրողների մուտքը ՊՊԾ գունդ, նրանց շարժը,  ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, լրագրողների ներկայությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի դեպի օդ կրակոցը: Առգրավվել է նաեւ գործով տուժող ոստիկանության օպերատոր Ռոբերտ Հայրապետյանի կողմից տեսանկարահանված տեսագրությունները՝ արված ՊՊԾ գնդի տարածքից: «Տեսանյութում կադրից դուրս լսվում է անձի ձայն, որը պարբերաբար արտաբերում է «սաղի ձեռքը ավտոմատ ա» նախադասությունը: Տեսագրությունում լսվում է, որ բարձարախոսով ոստիկանության աշխատակիցներին կոչ է արվում վայր դնել զենքերը, նշելով, մեր խնդիրը ձեզ հետ չէ, պարոնայք ոստիկաներ, դուք մեր եղբայրներն եք, վայր դրեք զենքերը», որը կրկնվում է մի քանի անգամ:

Տեսագրության երեւում է Մարտիրոս Հակոբյանը, որը 6-րդ վայրկյանին ինքնաձիգի փողն ուղղում է դեպի տեսախցիկը եւ կտրուկ շարժում կատարում, որից հետո տեսախցիկը ներքեւ է ուղղվում: Տեսագրությունում շարունակվում է ոստիկանության աշխատակիցներին ուղղված կոչերը, որոնք կատարվում են Տիգրան Մանուկյանի կողմից՝ հայտնելով, որ իրենց խնդիրը իշխանության հետ է, եթե վայր դնեն զենքերը, իշխանությունները կհանձնվեն»,- հրապարակեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Նշենք, որ այսօրվա նիստում 10 ժամ տեւած սանկցիայից հետո դատարան բերվեց Արայիկ Խանդոյանը եւ Սմբատ Բարսեղյանը:

Դատարան չբերվեց միայն Գագիկ Եղիազարյանը, որի նկատմամբ երկու նիստ առաջ սանկցիա էր կիրառվել՝ 20 ժամով հեռացում: Սանկցիան վերացնելու եւ Գագիկ Եղիազարյանին նիստերի դահլիճ վերադարձնելու՝ պաշտպան Դավիթ Գյուրջյանի միջնորդությունն այսօր դատարանը մերժեց: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ դատարանը մի քանի անգամ Գագիկ Եղիազարյանի վերաբերյալ տարբեր դատական սանկցիաներ է կիրառել, այդ թվում՝ ավելի մեղմ տեսակի, սակայն դատարանը գտել է, որ մեղմ սանկցիայի կիրառումը չի ապահովում Եղիազարյանի պատշաճ վարքագիծը դատարանում, հետեւաբար դատարանը վերահաստատում է, որ իր կողմից կիրառված դատական սանկցիան՝ 20 ժամով հեռացումը, իրավաչափ է, ամբաստանյալն ինքն է իրեն այդ վիճակի մեջ դրել իր վարքագծով, ըստ էության դրդելով, որ նրա նկատմամբ կիրառվի դատական սանկցիա:

Ապացույցների հետազոտման ավարտից հետո Պավել Մանուկյանն ասաց, որ տպավորություն է, որ այս նյութերը հրապարակելով՝ փորձում են ձանձրացնել, հոգնեցնել ժողովրդին եւ իրենց:  Ապա Պավել Մանուկյանը հայտարարեց, որ մարտի 16-ին լրանում է «Հաց բերող» անունը կրող Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին. «Արթուրը մնաց պատմության մեջ ոչ թե Հաց բերող այլ՝ Լույս բերող, Արթուրը կտրեց խավարի լույսը եւ շող բերեց հայ ժողովրդին... եթե մենք որոտն էինք, ապա Արթուր Սարգսյանը փայլն էր»,- ասաց նա:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 11:00-ին:

Տպել
3569 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն