Ամենաշատը երեւի իմ հետ են կռվում, իմ մասին խոսում, բայց ես չեմ նեղանում․ Արա Աբրահամյան

2013-ին մեծ աղմուկով հայաստանյան քաղաքական դաշտում հայտ ներկայացրած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նույնպիսի աղմուկով շատ արագ խաղից դուրս մղվեց եւ ըստ էության, ընդհատակ անցավ: Տեւական ժամանակ նա անգամ հարցազրույցներ չէր տալիս: Երեկ նա համաձայնել է պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցերին:

- Պարոն Աբրահամյան, Հայաստանի իշխանությունների ու ձեր միջեւ կոնֆլիկտային իրավիճակ կա՞:

- Միշտ եղել են կոնֆլիկտներ, դա նշանակություն չունի։ Կոնֆլիկտը նշանակություն չունի, մենք չպետք է պատճառ բռնենք։ Դա գործին միշտ չի օգնում։ Մենք պետք է մեր գործն անենք։ Ամենաշատը երեւի իմ հետ են կռվում, իմ մասին խոսում, ինձ են ինչ-որ բաներ ասում, բայց ես երբեք չեմ նեղանում։ Ես իմ գործը պետք է անեմ, մենք չպետք է նեղանանք, հայրենիքից չեն նեղանում։ Պետք է աշխատենք, մի բան անենք, օգնենք, որ այս երկիրը զարգանա։

- Հայաստանում որոշակի ակնկալիքներ կան, որ ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներից հետո հնարավոր է՝ ռուսաստանաբնակ հայ գործարարները ներդրումներ անեն Հայաստանում: Հնարավո՞ր է դա:

- Եթե մարդ ցանկություն ունի, պատժամիջոցները կապ չունեն։ Եթե ես ցանկություն ունեմ ներդնել Հայաստանում, ուրեմն պետք ներդրում կատարեմ։ Երեւի։ Չեմ կարող ասել։ Մարդ պիտի սիրի իր երկիրը, ներդրումներ անի անկախ պատժամիջոցներից։ Հայաստանում ներդրումների համար պետք է նաեւ պայմաններ լինեն։ Երկու պատճառ կա․ առաջինը՝ պիտի սիրել Հայաստանը, որովհետեւ մենք հայ ենք, պետք է սիրենք Հայաստանը՝ անկախ ամեն ինչից, թե ինչ պայմաններ են Հայաստանում։ Երկրորդը՝ պիտի լինեն պայմաններ, հարկային պայմաններ, շահավետ պայմաններ։ Եվ լինի վստահություն, որ մարդը այսօր գումար կշահի, պիտի լինի հավասար պայման։ Օրինակ, ես Հայաստանում անցկացնում էի Եվրասիական տնտեսական ֆորում, իմ գործերից մեկն է։ Երկուսը արել եմ, այս տարի կանեմ 3-րդը։ Ամեն տարի ավելի ու ավելի լավ ենք անցկացնում։ Ներդրումների վերաբերյալ ես ուզում եմ հրավիրել Հայաստանից կառավարության անդամներին այստեղ, մայիսին երեւի, Ռուսաստանի մեր հայ համայնքից կհավաքեմ, որ մեր համայնքից ներդրումներ կատարեն Հայաստանում։

- Հայաստանի նոր նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս ընտրությանը։

- Լավ ընտրություն է։ Արմեն Սարգսյանը կարող է ներկայացնել Հայաստանը, շատ զարգացած, կայացած թեկնածու է։ Ես շատ ուրախ եմ, որ Արմեն Սարգսյանի նման մեկը համաձայնել է դառնալ Հայաստանի նախագահ։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը ներկայացնելու է Հայաստանը։ Նա ընտրված նախագահ է, մենք բոլորս պետք է կարողանանք օգնել, որ նա իր աշխատանքը լավ կատարի։ Ես շատ գոհ եմ նրա ընտրությունից եւ ամեն ինչ կանեմ, որ իմ ունեցած հնարավորությունների սահմաններում, եթե նա զգա իմ կարիքը, կարողանամ օգուտ տալ իրեն:

- ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման մասին ի՞նչ եք մտածում, եւ կա՞ ձեզ համար վարչապետի ավելի նախընտրելի թեկնածու:

- Դա առանձին խոսակցության թեմա է։

Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան կազմակերպության խորհուրդը փետրվարի 16-ին նիստ էր արել եւ որոշել էր ՌԴ նախագահի ընտրություններում լիակատար աջակցություն հայտնել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի հայերի միությունն իր բոլոր անդամներին կոչ էր արել ակտիվորեն մասնակցել մարտի 18-ին նշանակված ՌԴ նախագահի ընտրություններին եւ իրենց ձայնը տալ Պուտինին:

Ում կտա իր ձայնը ՌԴ-ում ապրող 2.5 միլիոնանոց հայկական սփյուռքը եւ նախընտրական ինչ տրամադրություններ են տիրում ռուսաստանաբնակ հայերի շրջանում: Մեզ հետ զրույցում Արա Աբրահամյանը հայտարարեց. «Մենք՝ հայերս, միշտ էլ մեզ զգում ենք պաշտպանված, միշտ էլ Պուտինի աջակցությունը տեսել ենք։ Մենք ունենք 8 թեկնածու։ Հաշվի առնելով բոլորի հայտարությունները՝ նրանց միջից այն թեկնածուն, որը կարող է օգտակար լինել ոչ միայն Ռուսաստանի հայերի, այլեւ

Հայաստանի հայերի համար, Պուտինն է։ Ուժեղ Ռուսաստան, ուժեղ ռուսաստանցիներ, ուժեղ 2,5 միլիոն հայություն, ուժեղ Հայաստան: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ Հայերի միությունն ամեն ինչ արել է անում է, որպեսզի հայերս՝ մենք բոլորս, մասնակցենք, քվեարկենք Պուտինի օգտին։ Ամեն հայ իրավունք ունի ընտրություն անի, մենք  էլ մեր քարոզարշավն ենք տանում։ Կան տարբեր հասարակական միություններ, թող իրենք իրենց քարոզչությունն անեն։ Մենք մեր կողմից ենք խոսում»։

Ռուսաստանի հայերի միության նախագահը հավելեց, որ քվեարկելու է Պուտինի օգտին։ «Ես իմ ձայնը Պուտինին եմ տալու։ Բոլորս կազմակերպված մասնակցելու ենք, ոչ միայն մենք ենք մասնակցելու, այլ նաեւ մեր կողմնակիցները, մեր ընկերները։ Մենք բոլորս կոչ ենք անում, որ բոլորը իրենց ընկերների հետ, բարեկամների հետ մասնակցեն ընտրություններին եւ իրենց ձայնը տան նախագահին՝ Պուտինին, որովհետեւ այօրվա նախագահի ծրագրերը համընկնում են մեր շահերին, մեր երկրի շահերին, ոչ միայն մեր Ռուսաստանի, այլեւ Հայաստանի»,-ասաց Արա Աբրահամյանը։

Անդրադառնալով Պուտինի վստահված անձանց մեջ հայերի ներգրավվածության հարցին, Աբրահամյանը նշեց, որ դա միգուցե պայմանավորված է նրանով, որ Պուտինը միշտ լավ է եղել հայերի հետ, ինքն էլ 3 անգամ նախկինում եղել է վստահված անձ, բայց այս անգամ չի կարող, քանի որ բացակայել է երկրից։ «Քանի որ ես այստեղ չեմ եղել, իրավունք չունեմ վստահված անձ լինել։ Ըստ օրենքի՝ ես պետք է ավելի շատ օրեր լինեի ՌԴ-ում, բայց քանի որ երեկ եմ եկել, ցավոք սրտի, հարգելի պատճառներով այստեղ չեմ եղել, իրավունք չունեմ ինձ համարել վստահված անձ»,- ասաց Արա Աբրահամյանը։

Գնահատելով ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի հաղթելու շանսերը, Ռուսաստանի հայերի միության նախագահը նշեց, որ բոլորն էլ գիտեն՝ ով կհաղթի, բայց առաջարկեց սպասել արդյունքներին։ «Ինձնից լավ գիտեք։ Բոլորը գիտեն արդեն։ Բերեք՝ այսքանը համբերել եք, մի քիչ էլ համբերեք, իմանանք՝ ով է հաղթելու»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Աբրահամյանը։

Վլադիմիր Պուտինից բացի ՌԴ նախագահի աթոռի համար պայքարում են Սերգեյ Բաբուրինը («Ռուսական համազգային դաշինք»), Պավել Գրուդինինը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Քսենիյա Սոբչակը (Քաղաքացիական նախաձեռնությունից), Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Բորիս Տիտովը (Ռոստ կուսակցություն) եւ Գրիգորի Յավլինսկին (Յաբլոկո կուսակցություն)։

Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի  կանխատեսումների համաձայն՝ Պուտինը սպասվելիք ընտրություններում կհավաքի ձայների  69-73% -ը, Պավել Գրուդինիը՝ 10-14%-ը, Վլադիմիր Ժիրնովսկին՝ 8-12%-ը։ 

Էմմա Չոբանյան

Տպել
2778 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին