Հայաստանը հետևում է Ադրբեջանի զորավարժություններին եւ ցանկացած քայլի պատրաստ է (տեսանյութ)

«Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը բնական է՝ սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում: Բայց ամեն դեպքում, այցը չափազանց կարեւոր է»,- այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի շուրջ Ադրբեջանում առաջացած իրարանցմանը:

Ադրբեջանը օրերս բողոքի նոտա էր հղել ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանի այցելության վերաբերյալ: «Դե, բնական է, պետք է բողոքեր, բա ի՞նչ պետք է աներ»,- արձագանքեց Շավարշ Քոչարյանը:

Նշենք, որ այսօր Բակո Սահակյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, որը Արցախի նախագահականը պատմական իրադարձություն է որակել:

Ինչ վերաբերվում է այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա փոխարտգործնախարարն ասաց, որ Հայաստանը հետեւում է այդ զորավարժություններին եւ բնական է, պետք է պատրաստ լինել նրանց կողմից ցանկացած քայլի: Լրագրողի հարցին, թե կան կարծիքներ, որ այդ զորավարժություններով Ադրբեջանը պատերազմի է նախապատրասվում, ԱԳ փոխնախարարը նշեց. «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նախընտրական շրջան է, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել, պետք է ուշադիր լինել նրա գործողություններին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի»:

Տպել
810 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ