Մեսսիի ոգեշնչված խաղն ու Կուրտուայի վատ օրը. «Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Չելսիին»

Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» վստահ հաղթանակով շրջանցեց «Չելսիին»: Երեկ՝ մարտի 14-ին, «կապտանռնագույնները» սեփական հարկի տակ «ազնվականներին» պարտության մատնեցին խոշոր հաշվով: Նրանք 3 անպատասխան գնդակ խփեցին:

Այս հաղթանակում կարեւոր ներդրում ունեցավ թիմի արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին: Հենց նրա շնորհիվ կատալոնցիները, կարելի է ասել, հանդիպումը սկսեցին 1:0 հաշվով: Արգենտինացին հաշիվը բացեց 3-րդ րոպեին՝ գնդակը դարպասն ուղարկելով դարպասապահ Տիբո Կուրտուայի ոտքերի արանքով: 20-րդ րոպեին Մեսսին ստեղծեց արդեն Ուսման Դեմբելեի գոլը: Նրա հիանալի խաղից ու հաշվենկատ փոխանցումից հետո վերջինս կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Եթե Մեսսին աչքի էր ընկնում դրական առումով, ապա երեկ, ինչպես ասում են, Կուրտուայի օրը չէր. 63-րդ րոպեին Մեսսին եւս մեկ անգամ հաջողության հասավ գնդակը՝ դարպասն ուղարկելով նրա ոտքերի արանքով:

Անկախ խոշոր հաշվից՝ լոնդոնցիներն անօգնական չէին, եւ նրանք էլ կարող էին հաջողության հասնել: Դրան հատկապես մոտ էին Մարկոս Ալոնսոն եւ Անտոնիո Ռուդիգերը, սակայն նրանց հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Այս թիմերի առաջին խաղը Լոնդոնում ավարտվել էր 1:1: «Բարսելոնան» դիմակայությունում «Չելսիին» շրջանցեց ընդհանուր 4:1 հաշվով:

Մեսսին տպավորիչ խաղով ոչ միայն օգնեց իր թիմին, այլեւ անձնական կարեւոր ցուցանիշ գրանցեց: Դարձավ 2-րդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 100-ի: Հիմա նա զիջում է միայն «Ռեալ Մադրիդի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որն այս մրցաշարում 117 գոլի հեղինակ է դարձել:

Երեկ 1/8 եզրափակիչ մյուս խաղում «Բավարիան» 3:1 հաշվով առավելության հասավ «Բեշիկթաշի» նկատմամբ: Այս զույգի առաջին խաղում մյունխենցիները հաղթել էին 5:0: Գերմանական ակումբը քառորդ եզրափակիչ դուրս եկավ՝ հաղթելով ընդհանուր 8:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակչում պայքարելու են վերջին 2 տարիների չեմպիոն «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Բավարիան», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեստեր Սիթին», «Ռոման» ու «Սեւիլիան»: Այս փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու վաղը՝ մարտի 16-ին, Շվեյցարիայում:

Քառորդ եզրափակչում թիմերն առանձին զամբյուղների չեն բաժանվելու, եւ նույն երկիրը ներկայացնող թիմերը կարող են մրցակիցներ դառնալ: Այն թիմը, որի անունն առաջինը կհանվի վիճակահանության ժամանակ, առաջին հանդիպումը կանցկացնի տանը: Առաջին հանդիպումներն անցկացվելու են ապրիլի 3-ին եւ 4-ին, պատասխան խաղերը՝ 10-ին եւ 11-ին:

Տպել
2581 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել