Վիրավորելու միտում չեմ ունեցել. Արուսիկ Տիգրանյանը ներողություն է խնդրում

«Լավ երեկո» հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանը ներողություն է խնդրել մարտի 8-ի առիթով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց հետ արված հարցազրույցի համար: Այն արվել էր հումորային համատեքստում, սակայն հանրությունը դրա մեջ ոչ թե հումոր, այլ ծաղր էր տեսել ու խստորեն քննադատել: Լրագրողը նշում է, որ որեւէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել:

«Սիրելինե՛րս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, եւ բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որեւէ մեկին, եւ չենք նկարել որեւէ մեկին՝ առանց իրենց ցանկության կամ մոլորեցնելու միջոցով, ավելին՝ ովքեր ցանկացել են դեմքը թաքցնել, անպայմանորեն հաշվի ենք առել:

Ինձ հետ զրուցած կանայք շատ լավ ծանոթ էին թե՛ հաղորդմանը, թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին, եւ ինչպես իրենք նշեցին. «Շնորհակալ ենք, որ մեզ լավ առիթներով եք հիշել, մեր օրը տոն եք դարձրել»։

Իրենց հետ շփվելով՝ վստահ եմ, որ նրանցից ոչ ոքի չեմ վիրավորել, սակայն ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն։ Իմ ցանկությունն էր հավասար հարթության վրա ցույց տալ այն անձանց, ում գրեթե չենք անդրադառնում, եւ ցույց տալ, որ իրենք էլ կարող են բոլորի պես մասնակցել ուրախ, թեթեւ տեսանյութերի»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Ի թիվս շատերի՝ ռեպորտաժը զայրացրել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Նա քննարկում է ունեցել Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ: Հանրայինը նկատողություն է տվել հաղորդման ստեղծագործական անձնակազմին եւ թողարկումը հեռացրել յութուբի իր էջից ու պաշտոնական կայքից:

Տպել
3752 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահնռր

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է