Այսօր չի ցրտել, պարզապես ամպամած է, մի քանի օրից 20-22 աստիճան տաքություն կլինի. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ մինչև մարտի 17-ի առավոտյան մեր Հանրապետության տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության տակ, իսկ հետո ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։

«Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև մարտի 17-ի առավոտ, որի արդյունքում ժամանակ առ ժամանակ Հանրապետության շրջանների զգալի մասում ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կլինեն՝ ոչ երկարատև, օրը մի 10-15 րոպե կգա, այնուհետև դադար, հետո նորից կկրկնվի: Ջերմաստիճանն այս 2 օրերին առանձնապես չի փոխվի՝ ցերեկային ժամերին Երևանում և Արարատյան դաշտում նորից կհասնի 17-18 աստիճանի»,- ասաց նա։

Սուրենյանը նաեւ նշեց, որ ակտիվանում են հարավ-արևմտյան տաք հոսանքները, որոնք մեր երկիր գալիս են Մերձավոր Արևելքից։ «Մարտի 18-19 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը նկատելի կբարձրանա, եղանակը կտաքանա 5-6 աստիճանով, իսկ  Լոռի-Տավուշ-Սյունիք-Արցախ հատվածներում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևանում կունենաք 20-ից բարձր ջերմաստիճան, Արարատյան դաշտում կհասնի 20-22 աստիճանի»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

Վերջինս նաև հավելեց, որ այսօր ջերմաստիճանը չի նվազել, նույն ջերմաստիճանն է, ինչ-որ երեկ։ «Սովորաբար մարդիկ ամպամածությունը, տեղումները ասոցացնում են ջերմաստիճանի նվազման հետ։ Օդի ջերմաստիճանը չի իջել, պարզապես արևի բացակայությունը մարդուն բերում է այն զգացողությունը, որ եղանակը ցրտել է։ Բայց այսօր նույն ջերմաստիճանն է, ինչ-որ երեկ»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

Մեզ հետ զրույցում Գագիկ Սուրենյանը նաև նշեց, որ ցրտահարության վտանգը, ըստ վիճակագրության, պահպանվում է մինչև ապրիլի 25-ը ներառյալ, և որ այն  կարող է լինել ցանկացած պահի, բայց այս պահի դրությամբ՝ առաջիկա 5-7 օրերին ցրտահարության վտանգ չկա, ընդհակառակը օրերը տաքանալու են։

Տպել
10252 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին