Պետք չէ հերոսացնել Մարտի 1-ի զոհերին. Վարդազարյանը չի ապաքինվել, բայց այս նիստին կմասնակցի

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո կոմպոզիտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Այսօր «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինիս առողջական վիճակը եւ ի վիճակի է արդյո՞ք մասնակցել մարտի 19-ին կայանալիք ավագանու նիստին: Մարտին Վարդազարյանն ասաց, որ չնայած ամբողջությամբ չի ապաքինվել եւ ինքնազգացողությունն էլ լավ չէ, այնուամենայնիվ, անպայման մասնակցելու է նիստին:

Վարդազարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կարծում՝ ավագանու նիստն այս անգամ հանգիստ կանցնի՞, թե՞ նոր սկանդալներն անխուսափելի են: Վերջինս չբացառեց լարվածության շարունակականությունը եւ հնարավոր կոնֆլիկտները՝ ասելով. «Երկիր ծիրանիի անդամներն ամեն անգամ խոստանում են, որ դժոխք են սարքելու, էս են անելու, էն են անելու, բայց դա թող մնա իրանց խղճի վրա, դա իրենց մտքի խնդիրն է»: Ստորեւ ներկայացնում ենք Վարդազարյանի հետ մեր հարցուպատասխանը.

- Այսինքն՝ հնարավո՞ր է, որ այս անգամ իրավիճակն ավելի սրվի, քանի որ ՀՀԿ-ն մտադիր է վրեժ լուծել Երկիր ծիրանիի կանանցից, եւ առաջիկա նիստը նրանց համար մղձավանջային դարձնել:

- Ես այդ մասին տեղեկություն չունեմ, բայց, եթե իրենք առիթ չտան, հաստատ մղձավանջային չի լինի:

- Երկիր ծիրանի խմբակցության անդամներն առաջիկա նիստում օրակարգային երկու հարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանը տեղադրելու հետ միասին: Առաջարկը կհաստատվի՞ ավագանու կողմից:

- Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուն բան չունեմ ասելու, բայց կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի հաշվին փողոց բացելը սխալ է: Երեւանում այնքան ազատ փողոցներ կան, պարտադիր չէ, որ դա լինի քաղաքի կենտրում եւ Վազգեն Սարգսյանի հաշվին:

- Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք երկրորդ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագծի վերաբերյալ:

- Մինչեւ չպարզվի, թե մարտի 1-ին ով է իսկապես զոհ եղել եւ ով ուղղակի թալանով զբաղվել՝ ոչ մի բան էլ չի որոշվի: Պետք չէ հերոսացնել ամեն մեկին:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ այսուհետ Երեւանի ավագանու նիստերը փակ են լինելու լրագրողների համար, ձեր կարծիքով սա լրագրողների աշխատանքը խոչընդոտել չի նշանակում:

- Ես չգիտեմ, որքանով է դա հիմա լինելու, եւ լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց դա ամբողջ աշխարհում ընդունված ձեւ է, կա ժուռնալիստների սենյակ, ժուռնալիստների կայքեր: Ոչ ոք լրագրողների աշխատանքը չի խոչընդոտում, լրագրողների համար համապատասխան պայմաններ կստեղծվեն եւ նրանք կաշխատեն: 

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
5815 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար