ԴԱՀԿ-ի աշխատակիցը չի կատարել է դատարանի որոշումը եւ վնասել է պետության շահերը. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառվել ինչպես կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին:

Ինչպես հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, քննությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 03.08.2015թ.-ին կատարողական վարույթ է հարուցել, որով օրենսդրությամբ սահմանված կարգով «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ին պետք է պարտավորեցներ քանդել «Շուգատուր» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում կառուցված ինքնակամ շինությունները:

Սահմանված ժամկետում դատական ակտի պահանջը չկատարելու դեպքում Ա. Հակոբյանը կատարողական թերթի կատարումը պետք է կազմակերպեր անձամբ՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված ծախսերը, սակայն ԴԱՀԿ ծառայության հիշյալ պաշտոնատար անձը տեւական ժամանակ չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, այն է՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող որոշում չի կայացրել, «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ի համար որոշման պահանջի կատարման ժամկետ չի սահմանել եւ միջոցներ չի ձեռնարկել որոշման կատարումն ապահովելու, իսկ հակառակ դեպքում` դատական ակտը դիտավորությամբ չկատարած անձին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: 

Կատարողական վարույթը հարուցելուց շուրջ 2 տարի հետո միայն` 25.07.2017թ.-ին, դատական ակտը դիտավորությամբ չկատարած «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ի տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար ԴԱՀԿ ծառայությունից գրություն է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն հարկադիր կատարող Ա. Հակոբյանի անգործության հետեւանքով վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով հնարավոր չի եղել վերը նշված ընկերության տնօրենին ենթարկել քրեական պատասխանատվության: 

Ա. Հակոբյանի կողմից ծառայության նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով էական վնաս է պատճառվել «Շուգատուր» ՍՊԸ-ի իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին. վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական բաժինը զրկվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը եւ կատարողական թերթի պահանջները դիտավորությամբ չկատարած կազմակերպության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից:

Ծառայության նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու համար Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է : Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1860 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով