Երեւանյան բասկետբոլային միջազգային մրցաշարն օգտակար է եղել «Ուրարտուի» համար. Արա Պողոսյան

«Երեւան-2800» բասկետբոլային միջազգային մրցաշարն «Ուրարտուի» համար կարեւոր հարցերի պատասխան է տվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: Նա նշեց, որ «Ուրարտուն», օգտվելով առիթից, որ ազգային առաջնությունում ազատ ժամանակ ուներ, որոշել է փորձարկել նորեկներին եւ պատրաստվել ազգային առաջնության վճռորոշ խաղերին՝ կիսաեզրափակիչներին: Բացի այդ՝ ցանկանում էր հասկանալ՝ ինչպես կարող է հանդես գալ, եթե միջազգային ասպարեզ դուրս գա:

«Նախ «Ուրարտուն» ուզում էր պատրաստվել Ա լիգայի փլեյ-օֆին. մի քանի նոր խաղացողներ ուներ, պետք է հասկանար, թե ինչպես են ինտեգրվել թիմում: 2-րդ, այս մրցաշարը հարմար էր, որպեսզի հասկանայինք, թե ինչ որակի թիմ ունենք, ինչպես կարող ենք խաղալ արդեն կայացած թիմերի դեմ: Բոլոր թիմերն ընտրված էին այնպես, որ ճնշող առավելություն չունենային «Ուրարտուի» նկատմամբ: Այդպես էլ եղավ, եւ պետք չէ խաբվել այն հաշիվներին, որոնցով թիմը պարտվեց «Գազպրոմին» եւ «Հունդային»: Թիմից շատ գոհ ենք: Հասկացանք, որ մարտունակ է, եւ, եթե մյուս տարի Եվրոպայում խաղալու ցանկություն ունենանք, մի քանի ուժեղ խաղացողներ ավելացնելով կարող ենք մարտնչել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Գազպրոմից» ու «Հունդայից» կրած պարտության պատճառը եղել է հոգնածությունը:

Մրցաշարը կազմակերպել էին Երեւանի «Ուրարտուն» եւ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: Այն կրում էր «Երեւան 2800» անունը Երեւան քաղաքի 2800-ամյակի կապակցությամբ: Մրցաշարն ընթացել է մարտի 11-14-ը: Խաղերը տեղի են ունեցել «Միկա» մարզահամալիրում: Բացի «Ուրարտուից»՝ մասնակցել են ռուսական «Գազպրոմ Մոսկովսկին», իրանական «Արարատը» եւ վրացական «Հունդային»: Հաղթել է «Գազպրոմը»: 2-րդ տեղը զբաղեցրել է «Հունդային»: «Ուրարտուն» եզրափակել է լավագույն եռյակը: Հայկական թիմը հաղթել է «Արարատին» (79-67): «Գազպրոմին» (65-93) ու «Հունդային» (63-100) պարտվել է:

«Երեւան 2800»-ի չեմպիոն «Գազպրոմը», գլխավոր մարզիչը հայազգի Էմին Անտոնյանն է

Առաջիկայում Հայաստանում սպասվում է Աստղերի խաղ: Այն նախատեսվում է անցկացնել ապրիլի սկզբին՝ 6-ին կամ 7-ին, Դիլիջանի միջազգային դպրոցում: Այս հարցով ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիան պետք է քննարկումներ անցկացնի: Նախ պետք է պայմանավորվածություն ձեռք բերի դպրոցի ղեկավարության հետ, ապա որոշի ձեւաչափը: Արա Պողոսյանի համար նախընտրելի է, որ աստղերի խաղն անցկացվի ՀՀ Ա լիգայի եւ արտասահմանցի բասկետբոլիստների միջեւ:

Տպել
2461 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները