Երևան
14 °C
Լուսանկարում՝ Բակո Սահակյանը ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի շենքում, 15.03.18, լուսանկարը՝ Հայ Դատի հանձնախումբ (ԱՄՆ մասնաճյուղ)
Մարտի 14-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Բակո Սահակյանը այցելել է Կոնգրես, որտեղ հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Սահակյանը, կարեւորելով ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված հանդիպումները, նշել է, որ դրանք նպաստում են երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելուն: Նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված հարաբերությունների զարգացման նկատմամբ: «Լավատես եմ, որովհետեւ մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ եւ անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին»,-ասել է նա:
Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Արցախին սատարելու եւ Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար:
Հայկական Կոկուսի անդամներ Ֆրանկ Պալոնեն եւ Ջիմ Կոստան Թվիթերի իրենց էջերում անդրադարձել են Բակո Սահակյանի հետ հանդիպմանը: Ֆ. Պալոնեն մասնավորապես գրել է. «Ես լիովին համաձայն եմ նրա (Սահակյանի)՝ Արցախում կայուն խաղաղություն հաստատելու կոչի հետ եւ կարծում եմ դրա միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նրանց համար տեղ հատկացնելն է»:
Բակո Սահակյանի այցին սոցցանցերում անդրադարձել են ոչ միայն ԱՄՆ կոնգրեսականները. այցի դեմ ծավալուն ու բազմալեզու արշավ են կազմակերպել ադրբեջանցի օգտատերերը՝ Արցախը ներկայացնելով որպես Ադրբեջանի տարածք, իսկ ազատամարտի հետ այս կամ այն կերպ կապված մարդկանց անջատողականներ եւ ռազմական հանցագործներ: Տարածվող նյութերում կար նաեւ Մոնթե Մելքոնյանի նկարը: Նա ներկայացվում էր որպես Լիբանանում իսրայելցի զինվորների սպանության համար ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետախուզվող ահաբեկիչ: Պարզ է, որ լայնամասշտաբ քարոզչության ժամանակ մանրուքները հաճախ տուժում են: Սակայն փորձել հանրային կարծիքի վրա ազդել՝ ասելով, թե իբր բյուրոն, որի լիազորությունները սահմանափակվում են ԱՄՆ տարածքով, փնտրում էր Լիբանանում պատերազմի ժամանակ իսրայելցի զինվոր սպանած մարդու՝ մանրուք չէ, այլ շատ մեծ բացթողում: Իսկ այն հանգամանքը, որ ադրբեջանցիները մինչ օրս հիշում են Մոնթեին, ինչ խոսք, հաճելի է:
Սոցցանցերի հակահայկական քարոզչությունից զատ սպասելի էր նաեւ կոշտ արձագանք ադրբեջանական մամուլի կողմից, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Մարտի 12-ի մի քանի «հերթապահ» հոդվածներից հետո ադրբեջանական մամուլը կտրուկ անցում կատարեց Բաքվի 6-րդ գլոբալ ֆորումին, որի բացումը տեղի ունեցավ հինգշաբթի օրը: Ի դեպ, բացման խոսքում Իլհամ Ալիեւը Արցախյան հակամարտությունը անվանեց ոչ ավել, ոչ պակաս՝ «ժամանակակից պատմության մեծագույն անարդարություն»:
Միջազգային մամուլում Բակո Սահակյանի այցը ԱՄՆ եւս առայժմ լայն արձագանք չի ստացել: Մարտի 11-ին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest-ում հրապարակեց մի հոդված, որում դրական էր արտահայտվում Արցախի վերաբերյալ: Eurasianet կայքում վերլուծաբան Ջոշուա Կուչերն էր ներկայացրել Կոնգրեսում տեղի ունեցած հանդիպումը: Ռուսական լրատվամիջոցներից այցի մասին հպանցիկ հիշատակում է եղել Ria-ի եւ Regnum-ի կայքերում: Մամուլի կողմից նման աղքատիկ անդրադարձի պատճառը, թերեւս, միջազգային կարեւոր իրադարձություններով լեցուն շաբաթն է. Թիլերսոնի հեռացումը, ռուս-բրիտանական «թունավոր» սկանդալը եւ դրա հետեւանքները:
Փաստենք, որ ադրբեջանական զորավարժությունների եւ արցախյան տանկային վարժանքների ֆոնին ընթացող այցը իրոք կարեւոր է: Նախ եւ առաջ, այն աննախադեպ է. սա Արցախի նախագահի առաջին այցն էր Վաշինգտոն: Բացի դրանից, անհրաժեշտ էր որպեսզի «Արցախի հանրապետություն» եզրույթը հնչի ավելի առարկայական: Մի բան է, երբ այն վերացականորեն հնչում է տարբեր փաստաթղթերից, մեկ այլ բան երբ կոնգրեսականը տեսնում է Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին սեփական երկրում: Պետք չէ մոռանալ նաեւ Բակո Սահակյանի այցին նախորդած հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի նույնպես պատմական որակված այցը ԱՄՆ: Այս իրադարձությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայկական կոկուսն առաջիկայում առնվազն կակտիվանա Արցախի հարցով, ինչը, հաշվի առնելով ահագնացող ռուս-անգլիական սկանդալը, կարող է բերել առայժմ անկանխատեսելի եւ անհնար թվացող արդյունքների՝ դրական կամ բացասական:
Վլադիմիր Մարտիրոսյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ