Ինչ է փորձում թաքցնել Երեւանի քաղաքապետարանը. մանկապարտեզներին շրջաբերական է ուղարկվել

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժինը շրջաբերականներ է ուղարկել մանկապարտեզների տնօրեններին եւ վարչապակն շրջանների համապատասխան աշխատակազմին՝ վերանայելու «Օգնի՛ր մանկապարտեզիդ» ծրագրի կայքում տեղադրված տեքստերը եւ ձեռքբերումների հաշվետվությունները՝ չներառելով ջեռուցման, էլեկտրաէներգիայի, ջրի եւ շենքի պահպանման այլ ծախսերի դիմաց կատարված վճարումների տեղեկատվությունը:

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ շրջաբերականն, ըստ էության, ապօրինությունների եւ ստվերային գործունեության մղելու նպատակ ունի: 

«Ուզում եմ հասկանալ՝ եթե ջեռուցման ծախսն արդեն արել ես, ո՞նց ես վերախմբագրում։ ։) Հենց այսպես էլ ապրում ենք։ Հարգելի տնօրեններ, սրանով Ձեզ դնում են լուրջ հարվածի տակ, եթե Դուք իրոք վերախմբագրել եք արված գործերը, դրանք հայտնաբերելու դեպքում պետք է պատասխան տաք ԴՈՒՔ»,- նկատել է Արայիկ Հարությունյանը:

«Օգնիր մանկապարտեզիդ» կայքը գործարկվել է 2011 թվականին, որի հայտարարված նպատակն էր հրապարակային ու թափանցիկ դարձնել մանկապարտեզների համար հանգանակված կամ այդ հաստատություններին նվիրաբերված միջոցների ու դրանց տնօրինման մասին տեղեկատվությունը: Կայքում նշվում է, թե որքան գումար է ստացվել, որքանն է ծախսվել եւ ինչ նպատակով:

Այդ գումարները հիմնականում ծախսվել են հենց ջեռուցման, ջրամատակարարման, շենքի պահպանման եւ նմանատիպ բաների վրա, որը հիմա քաղաքապետարանը հրահանգում է չհրապարակայնացնել: Ու հիմա հարց է առաջանում՝ արդյոք քաղաքապետարանը չի՞ հոգում կամ ոչ բավարա՞ր է հոգում մանկապարտեզների բոլոր կարիքները:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը զրուցել է մանկապարտեզների տնօրենների հետ:

Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 16-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
1545 դիտում

Ժամը 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ. ամենից շատ խախտումները Նորք Մարաշում են

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում

9/55 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը քաղաքացու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և գումար ստացել

ԲՀԿ վստահված անձը դիտորդի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, ապա լքել ընտրատեղամասը

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք 2/11 ընտրատեղամասում. Ծառուկյան խմբակցության պատգամավոր

Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված. Բիչախչյան

«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատել

Օրվա կադրը. ոստիկաններն օգնում են սահմանափակ կարողություններ ունեցող ընտրողին

Կաշառք տալու, կաշառք ստանալու ահազանգեր. ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿ

Դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների ահազանգման 123 դեպք. 4 դեպքով հարուցվել է քրգործ

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ

ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան

Ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ. ԲՀԿ-ի շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի