Մենք զահլա չունենք իրավապահ համակարգի ֆունկցիան ամեն անգամ մեզ վրա վերցնել. Դ. Իաոննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դրական է գնահատում  ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` սահմանափակելու է վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ ոչ միայն թեկնածուների, այլ նաեւ հանրային ծառայողների համար, որոնք հնարավորություն կարող են ունենալ օգտագործել վարչական ռեսուրսը՝ ի շահ որեւէ թեկնածուի։

«Հայկական ժամանակ»-ի հարցին` խորհրդարանական ընտրություններից առաջ հ/կ-ի բացահայտումը` ՀՀԿ-ի համար ձայն հավաքագրող տնօրենների ձայնագրությունների վերաբերյալ առիթ հանդիսացե՞լ է օրենքի այս փոփոխության համար, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց.

«Ես համարյա վստահ եմ, որ ազդեցություն ունեցել է: Իհարկե, որեւիցե ապացույց չկա, որ հենց դա է, բայց ամեն դեպքում այդ հարցը մտավ լուրջ օրակարգ, եւ ինչ-որ տեղ դարձավ նաեւ հանրային պահանջ: Հանրային պահանջ` նաեւ միջազգային հանրության ներկայացուցիչների կողմից»:

Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ այս փոփոխությունը դեռ բավարար չէ, եւ անհրաժեշտ է, որ լուրջ գործի իրավապահ համակարգը.

«Մենք «զահլա» չունենք իրավապահ համակարգի ֆունկցիան ամեն անգամ մեզ վրա վերցնել: Իրավապահ համակարգը պետք է գնա բացահայտի, ոչ թե մենք: Ընտրակաշառքը վաղուց քրեական հանցագործություն է, բայց ոստիկանությունն ինքն իր նախաձեռնությամբ ընտրակաշառքի քանի՞ դեպք է գտել: Զրո: Ինչքան գտել ենք, մենք ենք գտել: Մենք ասելով նկատի ունեմ քաղհասարակությանը, լրագրողներին»,- մեր զրույցում ասաց Իոաննիսյանը:

Վերջինս նշում է, որ եթե ինչ-որ արարք դասվում է հանցագործությունների ցանկին, նշանակում է, որ պետք է իրավապահները գործեն, այլ ոչ թե գործերը կոծկեն.

«Եթե իրավապահները չեն գործում, մարդը գիտի, որ ինքն այս արարքը անի, լրագրողները կամ դիտորդները իրեն կբացահայտեն, բայց մեկ է`ոչինչ չի փոխվի, ինքը քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Վատագույն դեպքում կտուգանվի եւ կուսակցությունը տուգանքը իր տեղը կտա: Հիմա, ամեն դեպքում մի քիչ ավելի կվախենան, մի քիչ ավելի զգույշ կլինեն, որովհետեւ մենք կանք ու կանք, մենք դեռ կարող ենք բացահայտել»,-եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը անցյալ տարվա նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն մասին, որ այդ տնօրենները մարդկանց են ցուցակագրում-հավաքագրում իշխող ՀՀԿ-ի համար:

Երեկ ԱԺ  պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդ փոփոխության ուսուցիչներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը:

Սահմանափակումները վերաբերելու են նաեւ հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին, ինչպես նաեւ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
3754 դիտում

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը