2017-ին ՀՀ-ում մահացել է 27 000 մարդ. Փաշինյանն առաջարկում է քննարկել քաղցկեղի պատճառները

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգին անցնելուց առաջ երկու առաջարկություն արեց:

«Առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել քաղցկեղի հետ կապված վերջին զեկույցը, որը մամուլում շատ լայն քննարկվեց, որ Հայաստանն ունի քաղցկեղից մահացության շատ վատ ցուցանիշ»,- ասաց Փաշինյանը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համաձայնեց նրա հետ. «Այո, Հայաստանը երկրորդն է, շուրջ 5000 մարդ»,- ասաց Խաչատրյանը:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ առաջարկում է հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել ոչ միայն քաղցկեղը, այլ եւս երկու, երեք հիվանդություն:

«2017 թվականին մահացել է 27 հազար մարդ, որից 15 հազարը՝ արյան շրջանառության, 5700-ը՝ քաղցկեղի պատճառով»,- ասաց նա:

Փոխնախարարն էլ իր հերթին նկատեց, որ նշված հիվանդությունները եւ եւս երկուսը համարվում են ոչ վարակիչ հիվանդություններ: «Գուցե ոչ վարակիչ հիվանդությունների անունով քննարկումներ կազմակերպենք»,- առաջարկեց նա, իսկ Հակոբյանն էլ նկատեց, որ ոչ վարակիչը կարող են անվան մեջ մտցնել, այստեղ խնդիրը սկզբունքին է վերաբերում:

Փաշինյանի երկրորդ առաջարկը վերաբերում էր դեղատոսմերով որոշ դեղամիջոցների բացթողմանը: «Դեղատոմսերի հետ կապված իրավիճակը կառավարության նախորդ նիստում մի քիչ փոխվեց, բայց, պարոն փոխնախարար, եթե կարելի է, այդ թեման հընթացս պարզաբանեք, տեսնենք՝ քննարկման հարց մեզ մնացե՞լ է, թե" մինչեւ մեր քննարկելը հարցը լուծվել է: Կառավարության կայքից ինչքան որ տեղեկատվություն ստացա, 70% մեղմվել է խնդիրը»,- ասաց նա:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանն էլ ասաց, որ այս խնդրի շուրջ Ծառուկյան դաշինքը ներկայացրել է հայտ եւ մարտի 26-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կկազմակերպվեն լսումներ:

Տպել
1581 դիտում

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր