Արցախն ու Ավստրալիան զարգացնում են փոխգործակցությունը. Արայիկ Հարությունյանն Ուելսում է

16/03/2018 schedule13:20

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան:

Ինչպես հայտնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունում, պետական նախարարը հանդիպել է Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի անդամներին եւ խումբը նախագահող, խորհրդարանի անդամ Ջոնաթան Օ՛Դեային: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու եւ ինքնորոշման իրավունքը հարգելու համար: Իր հերթին Ջոնաթան Օ՛ Դեան ողջունել է Ա. Հարությունյանի այցը Ավստրալիա եւ, հատկապես, Նոր Հարավային Ուելս՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հետագա զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի հարակից Խաղաղության այգում գտնվող հուշաքարի մոտ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետեւ պետական նախարարը հանդիպում է ունեցել ավստրալահայ մի խումբ գործարարների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության իրականացրած ծրագրերի առանձնահատկություններն ու հաջողությունները Արցախի վերաբնակեցված շրջաններում: Նա շեշտադրել է անցած ինը տարիների ընթացքում այդ ծրագրերի նշանակությունն Արցախի տնտեսական ակտիվության եւ բնակչության կյանքի որակի բարելավման համար:

Սփյուռքահայ գործարարները Ա. Հարությունյանին են հղել ներկայացված ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում որոշ գործարարներ հայտնել են ԱՐԻ-ի բաժնետեր դառնալու իրենց ցանկության մասին:

Ա. Հարությունյանը այնուհետեւ մասնակցել է Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցչության կողմից՝ ի պատիվ պետական նախարարի այցելության կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին, որին ներկա էին ավստրալահայ համայնքի գրեթե բոլոր քաղաքական եւ մշակութային կազմակերպություններից ավելի քան 120 պատվիրակներ:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենիքից հեռու հայկականությունը վառ պահելու եւ հայրենիքին մշտապես սատար կանգնելու համար: Նա ընդգծել է, որ դեռեւս 90-ական թվականներից ավստրալահայերն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Ա. Հարությունյանը, ի նշան երախտագիտության, Արցախյան շարժման 30-ամյակի հուշամեդալներով է պարգեւատրել Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի հիմնադիր-համասեփականատերեր ավստրալահայեր՝ Հակոբ Ապօլաքեանին, Փօլ Մենծյակոբեանին, Միհրան Ապօլաքեանին, Կարօ Սեթեանին եւ Վարուժան Իսկանդարեանին:

Օրվա վերջում Ա. Հարությունյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի հայ Ավետարանչական ընկերակցություն, որտեղ հանդիպել է պատվելի Գրիգոր Եմուշակյանին եւ համայնքի ներկայացուցիչներին: Հոգեւոր համայնքում Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաեւ արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությանը:

Նշենք, որ պետական նախարարի քաղաքական հանդիպումները կազմակերպվում են ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի եւ Հայ Դատի տեղի հանձնախմբի գործուն աջակցությամբ:

Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը: Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:

Տպել
1689 դիտում

Ալիևը կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից